Հայերի ու ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել Վրաստանում

Հայերի ու ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել Վրաստանում

Միջազգային Ipress 2020-08-24 19:04:00 921
bsiii_uiNVP.jpg

Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղում ապրող հայերի և ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել կենցաղային հողի վրա: 

Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Նինոծմինդայի շրջանի սակրեբուլոյի անդամ Սմբատ Կյուրեղյանը` նշելով, որ բերման ենթարկվածներն արդեն ազատ են արձակվել։

Վրաստանում բնակվող հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել կիրակի ՝ օգոստոսի 23-ին։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ադրբեջանցի հովիվներն անցել են Թորիա գյուղի տարածք, որտեղ հայերը ոչխարներ են արածեցրել ։ Գյուղացիները քշել են անասուններին, ինչից հետո քաշքշուկ է սկսվել։

«Ինչպես նման դեպքերում է լինում, վեճ է սկսվել, բայց ոչ թե ազգային, այլ կենցաղային հողի վրա», - ասաց Կյուրեղյանը:

Նրա խոսքով ՝ այս հարցը քաղաքական ենթատեքստ չունի, գյուղում նման բան հաճախ է տեղի ունենում, և սա գյուղացիների համար սովորական միջադեպ է։ Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «գ» ենթակետերով ու 225-րդ հոդվածի երկրորդ մասով (խմբակային բռնության կազմակերպում և մասնակցություն):

Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին, ապա Կյուրեղյանը նշեց, որ ոստիկանություն են տարել երկու կողմերի ներկայացուցիչները:
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը