Հայաստանցի գնորդը «Վայլբերրիզ»-ից ավելի մատչելի տարբերակով կարող է կոշիկ ձեռք բերել, քան հենց Sali խանութից

Հայաստանցի գնորդը «Վայլբերրիզ»-ից ավելի մատչելի տարբերակով կարող է կոշիկ ձեռք բերել, քան հենց Sali խանութից

Հասարակական Ipress 2023-10-31 08:24:00 10611
img9389_ddaGJ.jpeg

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռեւս պատերազմի շրջանում օնլայն խանութների շարքում հայտնվեց «Վայլդբերրիզ» հարթակը, որը ավելի ուշ հասավ Հայաստան եւ գրավեց մի շարք տնտեսվարողների եւ գնորդների սրտերը:

Մի կողմից՝ տնտեսվարողներն էին կարողանում իրենց ապրանքը դուրս բերել միջազգային շուկա՝ ընդլայնելով տարածվածությունը, մյուս կողմից՝ գնորդները կարողանում էին ձեռք բերել ապրանքներ ավելի մատչելի տարբերակով: Հայաստանյան մի շարք ընկերություններ եւս մուտք գործեցին օնլայն այս հարթակ՝ ներկայացնելով իրենց ապրանքները: Մուտք գործողներից մեկը հայկական արտադրության Sali բրենդն էր:

Բրենդի՝ «Վայլբերրիզ» մուտք գործելուց հետո բավականին տհաճ բան ստացվեց: Մի շարք ապրանքներ (կից՝ նկարները), փաստորեն, Հայաստանի Sali խանութի մասնաճյուղերում անասելի թանկ են, իսկ «Վայլբերրիզ» հարթակում գրեթե կես գին կամ, լավագույն դեպքում, մոտ տասը հազար դրամի տարբերությամբ: Ստացվում է՝ հայաստանյան գնորդի համար ճոխություն համարվող կոշիկները օտարերկրացի գնորդների համար էժան են: 

Այսինքն՝ հայաստանցի գնորդը «Վայլբերրիզ»-ից ավելի մատչելի տարբերակով կարող է ձեռք բերել, քան հենց Sali խանութների ցանցից: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այսպես վարվում հայկական այս ընկերությունն իր սպառողի հետ: Գուցե, ինչպես հայկական ասացվածքն է ասում, հեռու տեղի ձայնը քաղցր է:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Sali ընկերության հետ, սակայն նրանց կայքում եղած որեւէ հեռախոսահամարից արձագանք չեղավ, բնականաբար, հարցերն էլ մնացին առանց մեկնաբանության:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը