Հայաստանում մեկ մարդ մահացել է մոծակից փոխանցվող Արևմտյան Նիլ վիրուսից

Հայաստանում մեկ մարդ մահացել է մոծակից փոխանցվող Արևմտյան Նիլ վիրուսից

Հասարակական Ipress 2024-08-17 10:32:00 1719
mocaki-xaytocic-mard-e-mahacel_w8VlV.jpg

Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող՝ Արևմտյան Նիլ կոչվող վիրուսը, մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տվյալներով՝ նրանց վիճակը գնահատվում է միջինից մինչև ծանր, ամենաերիտասարդը 25, տարեցը 65 տարեկան է: Բոլորն էլ ունեն խրոնիկ ու ծանր հիվանդություններ, մահացողը նույնպես ռիսկային գոտում է եղել, տարիքը՝ 60-ից բարձր: Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մինչև ուղեղի թաղանթի կամ ուղեղի բորբոքում կամ երկուսը միասին՝ մենինգոէնցեֆալիտ:

Ռիսկային խմբում են ուղեկցվող, քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ ու տարեցները:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանն ասում է՝ առողջ մարդիկ այն թեթև են տանում։ Հիվանդությունը հստակ բուժում չունի, միայն ըստ ախտանշանների է բուժումը նշանակվում, չկա նաև պատվաստանյութ այս վարակի դեմ։

Թե բնակչության քանի՞ տոկոսն է թիրախային խմբում՝ ՀՎԿԱԿ տնօրենն ասաց՝ լրացուցիչ ուսումնասիրությունից հետո պարզ կլինի:

Արևմտյան Նիլի, նույն Արևմտյան նեղոսի տենդի ախտանշաններն են, թեթև դեպքերում՝ ջերմություն, գլխացավ, մկանացավ, հոգնածություն, մաշկի ցան, աչքերի ցավ կամ անհանգստություն: Իսկ ծանր դեպքերում հիվանդը կունենա ուժեղ գլխացավ, բարձր ջերմություն, պարանոցի ցավ, կարկամություն, գիտակցության կորուստ, ցնցումներ, մկանների թուլություն կամ կաթված:

Ինչպե՞ս պաշտպանվել այս վարակից. հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, միայն մոծակից մարդուն: ՀՎԿԱԿ տնօրենի պնդմամբ՝ դեպքերն արձանագրվել են նաև իրենց արագ ախտորոշման շնորհիվ: Վարակի տարածման պատճառներից է գլոբալ տաքացումը, վարակված թռչունների միգրացիան, որոնցից էլ մոծակը վիրուսը վերցնում ու փոխանցում է մարդուն: Առհասարակ մոծակների բազմացման հիմնական միջավայրը ջրային տարածքներն են:

Ի՞նչ է արվում, որ Հայաստանում վարակը չտարածվի, ՀՎԿԱԿ տնօրենի պնդմամբ՝ դրանք ամեն տարի անցկացվող մշտական միջոցառումներն են:

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ այս տարվա սկզբից մինչև հուլիսի 31-ը, Եվրոպական 8 երկրում արձանագրվել է վարակվածության 69 դեպք, 8 մարդ մահացել է: Իսկ ամերիկյան կենտրոնի պաշտոնական թվերով՝ տարեսկզբից մինչև օգոստոս ամերիկայում արձանագրվել է վիրուսի 174 դեպք:

Հայաստանում Կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի գրանցվել

Օրերս էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը նոր վիրուսի՝ Կապիկի ծաղիկի բռնկման մասին էր ահազանգել: Վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ է ԱՀԿ-ն հանրային առողջապահության միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ հայտարարում, ինչը պայմանավորված է Կոնգոյում և Աֆրիկայի որոշ երկրներում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպքերի աճով, այն, ի դեպ, նաև սեռական ճանապարհով է փոխանցվում։

Հայաստանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ Կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի գրանցվել Հայաստանում, դրա ներթափանցման և հետագայում տարածման ռիսկն էլ համարվում է ցածր:

Կապիկի ծաղիկի գաղտնի շրջանը 5-21 օր է, ախտանշանները` տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն:

Իսկ Հայաստանում արձանագրված Արևմտյան նիլը գրանցվել է հիմնականում տաք՝ Արարատի, Արմավիրի ու Արագածոտնի մարզերում: Մասնագետներն, ըստ ՀՎԿԱԿ-ի ղեկավարի, շարունակում են ուսումնասիրությունները, առաջիկայում կպարզեն թե այս մարզերում բնակչության քանի տոկոսն է թիրախային խմբում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը