500 մարդ է վարակվել կորոնավիրուսի նոր տեսակով, 21 մարդ մահացել է

500 մարդ է վարակվել կորոնավիրուսի նոր տեսակով, 21 մարդ մահացել է

Միջազգային Ipress 2020-03-09 22:56:00 4263

ԱՄՆ-ում արդեն ավելի քան 500 մարդ է վարակվել կորոնավիրուսի նոր տեսակով, 21 մարդ մահացել է, գրում է CNN-ը:

Մահվան 2 նոր դեպք է գրանցվել Վաշինգտոնում:

Կալիֆոռնիայի նահանգապետը հայտնել է, որ նահանգում արձանագրվել է վարակման 114 դեպք:

ԱՄՆ ավելի քան 34 նահանգում և Վաշինգտոնում արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ավելի քան 565 դեպք, 21-ը՝ մահվան ելքով: 495 մարդկանց մոտ հիվանդությունն ախտորոշվել է ԱՄՆ հանրային առողջության համակարգի միջոցով, ևս 70 մարդ վերադարձել է հայրենիք՝ 46-ը Diamond Princess զբոսանավից, 21-ը՝ Grand Princess զբոսանավից, իսկ երեքը՝ Չինաստանից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտնել է նահանգում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Նշվում է, որ դրա համար պատճառ է հանդիսացել նահանգում COVID-2019 վարակի տարածումը:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3119-ի:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը