Կնոջը առաջարկել են 4000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ, մերժում ստանալուց հետո, տղամարդկանցից մեկը բռնել է մազերից և 3 անգամ գլու

Կնոջը առաջարկել են 4000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ, մերժում ստանալուց հետո, տղամարդկանցից մեկը բռնել է մազերից և 3 անգամ գլուխը հարվածել ասֆալտապատ գետնին

Հասարակական Ipress 2024-06-20 22:47:00 1425
artakarg-depq-2_atPfN.jpg

Սարգիս Կ․ն-ն 2024 թվականի մարտի 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Սամվել Կ․-ի, Ֆ․Ա․-ի և նրա կնոջ՝ Հ․ Ա․-ի հետ միասին, իրեն պատկանող ավտոմեքենայով, գարեջուր ըմպելով գնացել են գնացքի գծերի մոտ, որտեղ Սարգիս Կ․-ն Հ․ Ա․-ին  առաջարկել է իր և ընկերոջ՝ Սամվել Կ․-ի հետ, 4.000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Առաջարկը կնոջ կողմից մերժվել է։ Այնուհետև վերջիններս Սարգիս Կ․-ին պատկանող ավտոմեքենայով գնացել են մեկ այլ հատված, որտեղ Սարգիս Կ․-ն կրկին առաջարկել է Հ․ Ա․-ին սեռական հարաբերություն ունենալ, սակայն վերջինս կրկին մերժել է՝ հայտնելով, որ կզանգահարի ոստիկանություն, ինչից Սարգիս Կ․-ն անպարկեշտ արտահայտություն է արել, բարկացել է, ապա Հ․ Ա․-ին իջեցնելով ավտոմեքենայից՝ բռնել է մազերից և 3 անգամ գլուխը հարվածել է ասֆալտապատ գետնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և թեթև մարմնական վնասվածք։

Նշենք, որ Սարգիս Կ․ն նախկինում դատված է եղել։

Գործը դատարան է ստացվել Հունիսի 16-ին։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն է՝ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները`պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը