Կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց կինը

Կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց կինը

Միջազգային Ipress 2024-08-20 20:31:00 1077
amenatarec-kiny-ashxarhum_3umGg.jpg

Կատալոնիայում մահացել է 117-ամյա Մարիա Բրանյաս Մորերան, որը պաշտոնապես անցյալ տարվանից  ճանաչվել է աշխարհի ամենատարեց կինը։

Իսպանացին «տիտղոսը» ստացել է 2023 թվականի հունվարին, երբ 118 տարեկան 340 օրականում մահացել է ֆրանսուհի Լյուսիլ Ռենդոնը։

117 տարեկան 168 օրականում  կյանքից հեռացած Մարիա Բրանյաս Մորերայի մահվան մասին հայտնել են նրա հարազատները։ Նշվում է, որ կինը մահացել է «քնի մեջ՝ խաղաղ և առանց ցավի»։ Հայտնի է, որ վերջին 20 տարիներին նա ապրում էր տարեցների պանսիոնատում։

Հարազատների խոսքով՝ մի քանի օր առաջ նա ընտանիքին ասել է, որ շուտով կլքի աշխարհը. «Այլևս սուրճ չեմ խմելու, մածուն չեմ ուտելու... Ես կթողնեմ և՛ հիշողություններս, և՛ մտքերս...»։

Ըստ մամուլի՝ Մորերան ծնվել է 1907 թվականի մարտի 4-ին Սան Ֆրանցիսկոյում, որտեղ նրա հայրն աշխատել է որպես լրագրող։ 8 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Իսպանիա։

Այժմ աշխարհի ամենատարեց մարդը 116-ամյա ճապոնուհի Տոմիկո Իտոկան է։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը