Կիրանցի դպրոցի բակում խաղացող աշակերտների աղմուկի մեջ էլ լսելի են թշնամու զինվորների ձայները, որից երեխաները սարսափում են․ Աճարկուտի բնա

Կիրանցի դպրոցի բակում խաղացող աշակերտների աղմուկի մեջ էլ լսելի են թշնամու զինվորների ձայները, որից երեխաները սարսափում են․ Աճարկուտի բնակիչ

Հասարակական Ipress 2024-10-04 12:24:00 1800
kiranci-dproc_1_iwl.jpg

Կիրանց գյուղի դպրոցը շատ մոտ է Կիրանցի այն հատվածին, որը այս պահին գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։

Oragir.News-ը կապվեց Աճարկուտի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանի հետ։ Վերջինս ասաց, որ երեխաներին տնօրենը միայն սկզբի մի քանի օրն է ստիպել դուրս գալ դպրոցի շենքից խաղահրապարակ։ Սակայն այժմ անհնար է խաղահրապարակում երեխաներ տեսնելը, ավելին՝ շատերը նախընտրել են իրենց երեխաներին տանել այլ դպրոցներ, բայց միայն ոչ իրենց հարազատ գյուղինը՝ Կիրանցինը։

«Պատի աշխատանքները ավարտելուց հետո ես պարբերաբար ահազանգում եմ կուտակումների մասին, որոնք շատ հաճախ են լինում։ Անգամ նկարներ եմ հրաապարակում ադրբեջանական զորքից, որն անզեն աչքով հստակ երևում է թե՛ Աճարկուտի ճանապարհից, թե՛ Կիրանցի գյուղամիջից։ Պատին մոտենալուց հետո էլ շատ պարզ լսվում են թշնամու ձայները։

Դպրոցի տնօրենի պարտադրանքի տակ Կիրանցի դպրոցի աշակերտները, մի քանի օր դուրս էին գալիս դպրոցի բակ, խաղահրապարակ, սակայն դրանից հետո այլևս դուրս չեն գալիս։ Դպրոցի տնօրենը ցանկանում էր ցույց տալ, թե իբր ամեն ինչ լավ է, անվտանգ է»,- ասաց ավագանու նախկին անդամը։

Ղազարյանը խոսեց նաև այն մասին, որ ինքը տնօրենին հարցրել է, թե արդյոք նա կապահովի՞ դպրոցականների աանվտանգությունը նոր դպրոցում, և տնօրենը ասել է որ 100% դպրոցը անվտանգ է։ Սակայն երեխաները ընդամենը մի քանի օր են խաղաահրապարակում խաղացել։

«Խաղահրապարակում խաղաացող երեխաների աղմուկի մեջ անգամ լսելի են թշնամու զինվորների ձայները, երեխաների մոտ սարսափ է առաջանում, ճնշված են զգում, վախենում՝ դուրս չեն գալիս։ Կա նաև ծնողների գործոնը, որոնք զգուշացնում են երեխաաներին դուրս չգալ խաղահրապարակ»,- ասաց Կարեն Ղազարյանը։

Ղազարյանի խոսքերով՝ Կիրանցի մեր հատվածում՝ ամբողջ ճանապարհի երկայնքով չկան սահմանապահներ, միայն, երբ մոտենում է սահմանագծի պատին, սահմանապահների բարձրաստիճան ներկայցուցիչները հայտնվում են, հարձակվում վրադ, որ թույլ չտան որևէ բան նկարել՝ ասելով, որ սա սահմանապահ գոտի է, և իրավունք չկա այստեղ գտնվելու։ Նաև հավելեց, որ ի տարբերություն մեր կողմի՝ ադրբեջանական կողմը նման սահմանափակումներ չի դնում ո՛չ քաղաքացիների, ո՛չ էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը