Կեղծ թղթադրամները ոչ թե բանկն է տրամադրել, այլ ցուցմունք տված կնոջ ամուսինն է գնել․ Նոր մանրամասներ

Կեղծ թղթադրամները ոչ թե բանկն է տրամադրել, այլ ցուցմունք տված կնոջ ամուսինն է գնել․ Նոր մանրամասներ

Հասարակական Ipress 2024-06-27 20:50:00 2820
yunibank_hxB7c.jpg

Սիսիանում «Յունիբանկ»-ից հուշադրամ թղթադրամներ ստանալու միջադեպով 31-ամյա կինն այսօր ցուցմունք է տվել, հայտնել, որ բանկը կեղծ թղթադրամներ չի տրամադրել, շփոթմունքը տանն է եղել։

Գործով քննիչ Անդրանիկ Խաչատրյանն Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ հուշադրամ թղթադրամները ընտանիքի հայրն է գնել, որպեսզի խաղալու նպատակով տա երեխաներին, սակայն դրանք խառնվել են իրական գումարների հետ, ինչն էլ նման խնդրի է հանգեցրել․

«Ամուսինը հուշադրամ թղթադրամները գնել է, որ երեխեքը խաղան, մի մասը տվել է, մյուս մասը դրել են նույն տեղում, որտեղ իրենց փողերն են պահել, արդյունքում դրանք խառնվել են։

Ամուսինը բեռնատարի վարորդ է, Իրանից Երևան բեռնափոխադրման է եղել, այդ պահին տանը չի եղել։ Կինն մտածել է, բանկն է կեղծ թղթադրամներ տվել ու նման հայտարարություն է արել։ Այսօր եկել, ցուցմունք է տվել, որ տանն է շփոթմամբ հայտնվել փողերի մեջ»։

Հիշեցնենք, որ 31-ամյա կինը մայիսի 13-ին բանկից գումար է ստացել և 44 օր անց ոստիկանություն հաղորդում ներկայացրել, թե իբր՝ բանկից 1 մլն դրամի անվանական արժեքով թղթադրամների կապոցում առկա է եղել թվով 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամ։

«Յունիբանկ»-ից հերքել էին տեղեկությունը։ Ավելին, հայտնել էին, որ կնոջը 1 միլիոն դրամ տրամադրելու տեսագրությունը պահպանված է։

Փաստացի՝ քաղաքացին իր այս քայլով արատավորել է «Յունիբանկ»-ի գործարար համբավը և «Սիսիան» մասնաճյուղի աշխատակիցների պատիվն ու արժանապատվությունը։

«Ակնկալում ենք, որ ՀՀ ոստիկանությունը մոտ ժամանակներս հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ»,- հայտնել էին բանկից։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը