«Կգնաս, Արցախիդ հրապարակում սիգնալ կտաս»․ պարեկը՝ արցախցուն

«Կգնաս, Արցախիդ հրապարակում սիգնալ կտաս»․ պարեկը՝ արցախցուն

Հասարակական Ipress 2024-05-17 20:32:00 270
parek_tI_eW.jpg

Օգտատեր Արման Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկա պատմեմ այսօրվա հերթական «բեսպրեդելի» մասին։ Այսօր առավոտյան պարեկները կանգնեցնում են ընկերոջս մեքենան, ով փողոցով երթևեկելուց նկատելով ինձ ձայնային ազդանշան էր տվել։

Բայց հետո պարզվեց, որ խնդիրը ազդանշանը չէր, այլ մեքենայի Արցախյան համարներ ունենալը։ Րոպեների ընթացքում 4 հաշվարկ ոստիկանական մեքենա է մոտենում ընկերոջս, 8 պարեկներից և ոչ մեկը զինված չէր տեսաձայնային նկարահանող սարքով, և հենց դա ազատություն տվեց նրանց ձեռնարկել սադրիչ քայլեր և զրուցել փողոցային բառապաշարով ու գործին չառնչվող հարցերով։

- Երևի տենց սիգնալ տալով էիր Արցախը պահում, հա՞

- կգնաս էտ սիգնալը Արցախիդ հրապարակում կտաս

- էս եկել ես միտինգի, հա՞

- քամի եք խոսում սաղդ

- էդ մեզնից դողում ես հա՞, մեքենայից չես իջնում տենանք, թե ոնց ենք խոսում։

- մեքենադ պիտի տուգանային հրապարակ տանենք,- այն հարցին թե ինչ օրինական հիմքով,- պատասխանում են, թե հետախուզման մեջ է,- ինչ հետախուզում է,- չգիտեմ, կարող է և ըտենց չի, տանենք կպարզենք։

Րոպեներ անց, երբ ես մոտեցա ու տեսա կուտակված պարեկների «բազառը», որի հարցադրումները տանում էին ներազգային թշնամանքի ու բախման, հասկացա, որ սա ևս քաղաքական պատվեր է, որը միտում ունի թշնամանք սերմանել ազգի ներսում։ Եթե լռենք, «բեսպրեդելը» կթակի բոլորիս դուռը։ Տեղադրում եմ սադրիչներից 2-ի նկարը։

Հ․Գ Հիշեցնում եմ, որ մենք մեր քաղաքական ակցիների շրջանակներում, հորդորում ենք ոստիկաններին քաղաքական պատվերներ չկատարել, մնալ օրենքի շրջանակներում, իշխանությունները փոխվում են, իսկ արածների համար պետք է պատասխան տալ»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը