«Ամսվա կեսը փող ենք հավաքում․ ամսական 100-ից 150․000 դրամ գալիս ա»․ ծնողն ահազանգում է դպրոցում տեղի ունեցող դրամահավաքության մասին

«Ամսվա կեսը փող ենք հավաքում․ ամսական 100-ից 150․000 դրամ գալիս ա»․ ծնողն ահազանգում է դպրոցում տեղի ունեցող դրամահավաքության մասին

Հասարակական Ipress 2024-03-21 23:12:00 1269
dproc-dramahavaq_JcNYv.jpg

Iravaban.net-ն ահազանգ է ստացել Երևանի Մ․ Մելքոնյանի անվան համար 11 հիմնական դպրոցի աշակերտներից մեկի ծնողից՝ դպրոցում տեղի ունեցող դրամահավաքության, դասերից հետո և դասերից առաջ երեխաներին մաքրություն անելուն պարտադրելու վերաբերյալ։

Ահազանգողը նշել է, որ իր երեխան 4 տարի է՝ սովորում է այդ դպրոցում, 4 տարի էլ այդ նույն խնդիրն առկա է։ Նա չցանկացավ, որպեսզի իր անունը հրապարակվի, քանի որ հետագայում կարող են բացասական հետևանքներ լինել իր երեխայի համար։

 

Նա նշեց, որ հիմնականում դասղեկի ու ծնողկոմիտեի որոշմամբ է տեղի ունենում դրամահավաքությունը․ «3 երեխա ունեմ, իմաստ չունի այդքան դպրոցին գումար տալը, եթե էդպես ա՝ ես կտանեմ վճարովի դպրոց։ Գալիս ա ամսական 100-ից 150․000 դրամ ու անիմաստ»։

Ըստ ահազանգողի հայտնած տեղեկության՝ դասղեկի ծննդյան օրվա համար յուրաքանչյուրը 3000 դրամ գումար է հավաքել, դրամահավաքության մյուս դեպքերը եղել են տնօրենի, փոխտնօրենի, տարբեր առարկաների ուսուցիչների համար։  Նրա խոսքով՝ շատ-շատ են նման դեպքեր լինում, այնպես չէ, որ մի անգամ, երկու անգամ է, որ ասեն՝ ոչինչ․ «Ամսվա կեսը փող ենք հավաքում»։

Դպրոցում առկա մյուս խնդիրը աշակերտներին տրված հանձնարարություններն են՝ կապված դասարանի մաքրության հետ, մասնավորապես՝ աշակերտներին ասում են «առավոտյան շուտ եկեք, որպեսզի սեղանները մաքրեք, դասերից հետո ուշ գնացեք, որ դասարանները մաքրեք»։

«Հավաքարար կոչվածը չկա՞, որ երեխեքը պետք ա անեն։ Հա, համաձայն եմ, երեխայա, թող իրա սեղանը մաքրի, բայց ինչի՞ ամբողջ դասարանը, հավաքարար գոյություն չունի՞» , – նշում է մեր զրուցակիցը։

Ահազանգողը հայտնեց նաև, որ այսքան ժամանակ խնդրի մասին երբեք չեն բարձրաձայնել, նոր են ուզում խոսել դրա վերաբերյալ, ծնողները մտածել են՝ ամոթ է։

Կրթության որակի վերաբերյալ տրված հարցին մեր զրուցակիցը պատասխանեց՝ երեխային բարձր են գնահատում, եթե վերջինս հավելյալ գումար է վճարում ու պարապմունքների հաճախում․ «Կոնկրետ էս ամիս երեխայիս պարապմունքից հանել եմ․ ուսուցիչը, եթե պարապում ա իմ էրեխու հետ, առանձին գումար եմ տալիս դրա համար, ինքը իմ էրեխու գնահատականը բարձր ա դնում, բայց իմ էրեխու գլուխը դատարկ է մնում, էրեխեն բան չի սովորում, բայց բարձր ա դնում գնահատականը»։

Նշում է՝ հիմա պարապմունքից հանել են երեխային, ու ուսուցիչը վատ է տրամադրվել նրա հանդեպ։ Վերջին դրամահավաքությունը կազմակերպվել է Մարտի 8-ի համար․ յուրաքանչյուր երեխայի համար 2000 դրամ է պահանջվել։ 

Շրջանառվող լուրերի, ինչպես նաև խնդրի պարզաբանման նպատակով Iravaban.net-ը շուրջ 10 օր է՝ փորձում է կապվել դպրոցի տնօրենի հետ։ Հրապարակված հեռախոսամարին ընդամենը մի քանի անգամ են պատասխանել, իմացել են, որ լրագրող է զանգում, խնդրել են համար փոխանցել հետզանգի համար, քանի որ տնօրենը տեղում չի եղել։ Դպրոցից այդպես էլ չեն կապվել խմբագրության հետ։ 

Iravaban.net-ը փորձել է դպրոցի տնօրենի հետ կապվել ինչպես առավոտյան ժամերին, այնպես էլ կեսօրից հետո, ընդմիջումների ժամերին։ Այն օրերին, երբ դպրոցից պատասխանել են մեր զանգերին, նշվել է, որ տնօրենը դպրոցում չէ։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն