«Լուսանկարները դիտմամբ եմ տեղադրում` «Ռոսսիա Մոլն» է». Էդուարդ Հայրումյան

«Լուսանկարները դիտմամբ եմ տեղադրում` «Ռոսսիա Մոլն» է». Էդուարդ Հայրումյան

Հասարակական Ipress 2023-11-05 23:16:00 8937
img9519_wKSeF.jpeg

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Դեռևս նախկինների էն «լավ» ժամանակներից, տարբեր դաբռոներով «լավագույն» օբյեկտատերերը բարբարոսաբար ոչնչացնում էին իրենց օբյեկտներին խանգարող ծառերը։

Նման օրինակները շատ են՝ ՍԱՍ-ի մուտք, «Ոսկու շուկա»-ի մուտք, «Մեգամոլ»-ի մուտք, «Սլավմեդ կլինիկա» և այլն։

Ցավոք, այսօր էլ այդ ավանդույթը չի նահանջում և ինչպես տեսանք երեկ չէ առաջին օրը՝ Մաշտոցի պողոտայի դեպքում, օբյեկտատերերը կարմիր գրքում գրանցված ծառ ոչնչացնելու համար կարողանում են նաև Երևանի քաղաքապետարանից օրինական դաբռոյի փաստաթուղթ ստանան։

Իսկ այս լուսանկարներներում «Ռոսսիա Մոլն» է, որի շինարարության ընթացքում՝ դիմացի երեք սոսիներից մեկն «անհետացել է», երկրորդը նենց են այլանդակել, որ բարդի է դարձել, իսկ երրորդը՝ չուպա չուփս (լուսանկարը մեկնաբանություններում)։

Այս լուսանկարները դիտմամբ եմ տեղադրում, որպեսզի բոլորիս ուշադրությունն այս ծառերի վրա լինի և հետագայում բացառվի նրանց «աննկատ անհետացումը»։

Ընդհանրապես Երևանում գոյություն ունեցող ամենաարժեքավոր ծառերը սոսիներն են (նույն ինքը տնջրի, նույն ինքը չինար, նույն ինքը պլատան) և Երևանի ամենատարեց ու ամենաբարձր ֆունկցիոնալություն ունեցող ծառերի մեծ մասը ևս սոսիներն են։

Իհարկե 100 տարեկան սոսուն տարեց ասելը մի քիչ խնդալու ա, քանի որ սոսիներն ապրում են մինչև 3000 տարի, Արցախի էն 2000 տարեկան տնջրի ծառը դա հենց էս նույն ազգի ծառ ա։ Սոսին կարա ունենա մինչև 50 մետր բարձրություն և մինչև 2-3 մետր բնի տրամագիծ։

Սոսիները Հայաստանում գրանցված են կարմիր գրքում և հատելը պետք է որ քրեական պատասխանատվություն կրի։

Իսկ Աստվածաշնչում սոսին համարվում է Աստծո ծառ։

Կարևոր։ Իմ ոչ մի գրառման մեկնաբանություններում ոչ մեկին վիրավորել չի կարելի»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը