Լոռու մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել

Լոռու մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել

Հասարակական Ipress 2024-09-19 10:56:00 645
roru-marz_6_5g2.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանավանի բաժին է զանգահարել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակից պարեկ Սարգսյանը և հայտնել, որ Գարգառ գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ նկատել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որից ընթացքի ժամանակ կրակոցի ձայն է լսվել, անմիջապես կանգնեցրել են այն, որի սրահի առջևի աջ ոտնատեղի տեսանելի հատվածում նկատել են մեկ պարկուճ, իսկ նստատեղի տակ՝ ատրճանակին նմանվող առարկա և մեկ պահեստատուփ, ինչի համար նշված ավտոմեքենան և վարորդին տեղափոխել են ոստիկանության Ստեփանավանի բաժին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 16-ին՝ ժամը 01։45-ի սահմաններում, խուլիգանություն կատարելու հիմնավոր պատճառով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Նշան Խ․-ն, ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Խաչիկ Դ․-ն և 27-ամյա Գայանե Շ․-ն տեղափոխվել են ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է մեկ պարկուճ, ատրճանակին նմանվող հրազեն, փամփշտատուփ, որի վերաբերյալ Խաչիկ Դ․-ն հայտնել է, որ հիշյալ օդաճնշիչ ատրճանակը պատկանում է իրեն, այն ձեռք է բերել 2023թ-ին Վանաձոր քաղաքի զենքի խանութից և սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, նշված ատրճանակով նշված վայրում մեկ անգամ ավտոմեքենայի հետևի նստատեղի պատուհանից կրակել է դեպի օդ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում, Գարգառ գյուղի Կենտրոնական փողոցի վերջնամասում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Խաչիկ Դ․-ն ձերբակալվել է: Ուղևորներ Նշան Խ․-ն և Գայանե Շ․-ն հրավիրվել են ոստիկանության Ստեփանավանի բաժին, իսկ նշված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Խաչիկ Դ․-ի, Գայանե Շ․-ի և Նշան Խ․-ի հետ միասին, ինչպես նաև հայտնաբերված ատրճանակը, կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը