Զինված ուժերում կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել․ Սահակ Օհանյան

Զինված ուժերում կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել․ Սահակ Օհանյան

Հասարակական Ipress 2020-03-20 21:42:00 207
fccc_ppWaY.jpg

Ժամը 19։00-ի դրությամբ Զինված ուժերում կորոնավիրուսի որեւէ դեպք չի գրանցվել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։

«Ժամը 19։00-ի դրությամբ որևիցե դեպք չունենք։ Շատ խիստ ենք ամեն ինչի նկատմամբ, շատ խիստ վերահսկում ենք, և յուրաքանչյուր ահազանգի դեպքում պատրաստ ենք շատ արագ կատարել մեր առջև դրված խնդիրները»,- ընդգծեց Օհանյանը։

Նրա խոսքով՝ զորամասերում արգելվել են ժամկետային զինծառայողներին տրամադրվող բոլոր տեսակի արձակուրդները, միայն օրենքով սահմանված արձակուրդի տեսակն է թույլատրվում՝ մերձավորի թաղմանը կամ հարսանիքին մասնակցելու համար:

«Բոլոր զորամիավորումներում և զորամասերում բժշկական ծառայությունն անցավ ուժեղացված աշխատանքային իրավիճակի և, ի լրումն զինված ուժերում կիրառվող միջոցառումների, կրկնապատկվեցին այն ջանքերը, որոնք ամենօրյա գործողությունների ընթացքում իրականացնում է բժշկական ծառայությունը։ Զորամասերում արգելվեց ժամկետային զինծառայողների արձակուրդների տրամադրումը՝ բոլոր կարգի արձակուրդները՝ ներառյալ վերականգնողական արձակուրդները։ Թույլատվեց միայն օրենքով սահմանված կարգով մեկ տեսակ արձակուրդ՝ մերձավորների մահվան կամ հարսանիքի կապակցությամբ արձակուրդ»,- ասաց Օհանյանը։

Անդրադառնալով զորակոչը հետաձգելու վերաբերյալ հարցին, Օհանյանն ասաց, որ դրա վերաբերյալ համապատասխան ղեկավարները որոշում կկայացնեն եւ երբ ժամանակը գա՝ հանրությանը կիրազեկեն։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը