Ինչու է «Չէին սպասում»-ի Սուրեն Շահվերդյանը միջոցառումներին ուղեկցում Նիկոլ Փաշինյանին. մանրամասներ

Ինչու է «Չէին սպասում»-ի Սուրեն Շահվերդյանը միջոցառումներին ուղեկցում Նիկոլ Փաշինյանին. մանրամասներ

Քաղաքական Ipress 2025-03-18 20:09:00 1551
img8968_9iE1o.jpeg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 15-ին Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնում անց էր կացվել «Կրթվելը նորաձև է» բանախոսությունը: Միջոցառմանը հրավիրված էր շարժման շուրջ 600 մասնակից:

Փաշինյանը հանդես էր եկել «Իմանալ՝ ինչպես» խորագրով ելույթով: Ելույթի ընթացքում ընդգծվել է տարբեր ոլորտներում կրթվելու, մասնագիտանալու, հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը։ Վարչապետը կարևորել է հասարակության մեջ սեփական պատասխանատվության գիտակցման և ինքնազարգացման դերը։

Միջոցառումից հետո սոցցանցերում ակտիվ քննարկվում էր, թե ինչու է Ստանիսլավսկու թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը թատրոնի բեմը տրամադրել Նիկոլ Փաշինյանին և նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին նման միջոցառում կազմակերպելու համար: Ի դեպ Շահվերդյանը անձամբ էր Փաշինյանին դիմավորում թատրոնի մուտքի մոտ: Հավելենք, որ գիրք նվիրելու օրը նույն Շահվերդյանը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր «Զանգակ» գրախանութ գրքեր գնելու ժամանակ:

ArmLur.am-ը փորձեց զրուցել Սուրեն Շահվերդյանի հետ, նախ պարզելու, թե ինչու է վերջերս հաճախ ուղեկցում Փաշինյանին.

«Ես տրամադրում եմ թատրոնի դահլիճը նրանց, ովքեր որ ցանկանում են: Բազում միջոցառումներ են լինում, այդ թվում նաև այս առումով: Վարձակալության հիմունքներով դահլիճը վարձակալվել է և միջոցառում է անցկացվել»,-հայտարարեց մեր զրուցակիցը:
Մենք փորձեցինք Շահվերդյանից պարզել, թե արդյոք վերջինս կուսակցական է դարձել, ինչի համար հաճախ է Փաշինյանի հետ միջոցառումների մասնկացում.

«Ես անկուսակցական եմ, վերջին մեկ տարվա ընթացքում զբաղեցնում եմ Ստանիսլավսկու անվան թատրոնի ղեկավարի պաշտոնը և, երբ որ Նիկոլ Փաշինյանը այցելում է թատրոն, այո՛ հանդիպում եմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը