Ի՞նչ ծանուցում է այսօր իր աշխատակիցներին ուղարկել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, և ի՞նչ կապ ունի այն Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի հե

Ի՞նչ ծանուցում է այսօր իր աշխատակիցներին ուղարկել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, և ի՞նչ կապ ունի այն Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի հետ

Քաղաքական Ipress 2022-08-15 00:47:00 3342
surmalu-paytyun-2_9otG7.jpg

Այսօր ժամը 13:23-ին, պայթյուն որոտաց Սուրմալու առևտրի կենտրոնում։ Ըստ նախնական տեղեկությունների պայթյունը որոտացել էր հրավառություննների համար նախատեսված պայթուցիկ նյութերի պահեստում։

Այս պահին արդեն հայտնի է զոհի ու տուժածների մասին, թեպետ հստակ թվեր չեն նշվում։ Տեղում աշխատում են փրկարարները, հրշեջները։ Ըստ տեղում աշխատող մասնագետների` այս պահին դեռ կա պայթյունի վտանգ։

168.am-ի տեղեկություններով սակայն այսօր ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակն իր աշխատակիցներին ներքին կարգով մեյլով ծանուցել է խուսափել գտնվել Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում. հարց է առաջանում ինչու, որտեղից է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը տեղեկացել, որ պայթյուն է սպասվում, երբ ռումբի տեղակայման ահազանգի մասին չի հայտարարել ՀՀ ԱԻՆ-ը: Արդյոք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նաև ահազանգել է ՀՀ ԱԻՆ-ն, թե զգուշացման մասին հաղորդագրություն ուղարկել է միայն իր աշխատակիցներին աշխատանքային մեյլի միջոցով:

Այս հարցերի պատասխանները մենք չստացանք։ Գրասենյակում, թերևս պայմանավորված կիրակի օրվա հանգամանքով, մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Այս համատեքստում ուշագրավ է, որ դեռևս օգոստոսի 3-ին ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին ծանուցել էր Հայաստանում հնարավոր ահաբեկչության մասին։

Հատկանշական է, որ ըստ մեր աղբյուրի` ԱԻՆ- ին զուգահեռ միշտ հնարավոր ահազանգերի մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը էլեկտրոնային եղանակով ծանուցել է իր աշխատակիցներին, կոչ արել այդ տարածքում չլինել, այս անգամ իրենք ծանուցել են, իսկ ԱԻն-ը` ոչ։

Նյութն արդեն հրապարակվել էր, երբ 168.am-ի գլխավոր խմբագրի հետ բջջային հեռախոսակապով կապ հաստատեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրսյանը, ով կտրականապես հերքեց, թե գրասենյակի աշխատակիցները պայթյունից առաջ են ծանուցվել հնարավոր ահաբեկչության մասին։

«Միակ տարբերակն այն է, որ ձեզ կարող էին բանավոր տեղեկացնել այդ մասին, որովհետև չի կարող լինել սքրինշոթ կամ մեկ այլ ապացույց, որ եղել է նման ծանուցում»,-հաջորդիվ մեր լրագրողի հետ զրույցում ասաց Արմինե Պետրոսյանը։

Չնայած այն հանգամանքին, որ 168.am-ի աղբյուրը պնդում էր, թե գրասենյակից առաջին ծանուցումը ստացել է մինչև ժամը 13:00-ը, այդ ժամանակ պայթյուն չէր եղել, և դա վերաբերում էր Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում չգտնվելուն, իսկ պայթյունից հետո ստացել է ևս մեկ հաղորդագրություն (գրասենյակից հետաքրքրվել են` արդյո՞ք աշխատողները չեն տուժել պայթյունից, եղե՞լ են այդ վայրում, թե՞ ոչ), ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրսյանն էլ իր հերթին է պնդում` ՄԱԿ-ն իր աշխատակիցներին որեէ բան այսօր չի ծանուցել։ Նա ասաց նաև, որ ՄԱԿ-ի անվտանգության բաժինը, ինչպես սովորաբար նման դեպքերում է լինում, աշխատակիցներին հորդորել է ուշադիր ու զգույշ լինել ժամը 14:16 րոպեին, պայթյունից շուրջ մեկ ժամ անց։ Արմինե Պետրսյանի փոխանցմամբ` ծանուցումն էլ մեյլով չի եղել, այլ հաղորդագրությամբ, որովհետև արտակարգ իրավիճակ է, և պետք էր արագ ճշտել` արդյո՞ք որևէ աշխատակից չի գտնվում դեպքի վայրում։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 291

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն