Ինչ իրավիճակ է այս պահին Չինարիում և Նոյեմբերյանում․ Մանրամասներ

Ինչ իրավիճակ է այս պահին Չինարիում և Նոյեմբերյանում․ Մանրամասներ

Հասարակական Ipress 2022-09-24 13:38:00 60339
noyemberyan_bVIlH.jpg

Սոցցանցերում լուրեր են տարածվում, թե Տավուշի մարզի Նոյեմբերյան վարչական շրջանի գյուղերից մարդկանց տարհանում են։ Բերդավան համայնքի ղեկավար Արամ Զուրաբյանը կտրականապես հերքում է տարածվող լուրերը։ Նա MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին գյուղի մի ծայրից մյուսն է ոտքով գնում, որ հասկանա, թե ինչ խուճապի ալիք է տարածվել։

«Մեզ մոտ նույն վիճակն է, ինչ մեկ շաբաթ առաջ, ոչ մի կրակոց չկա, կյանքը բնականոն հունով գնում է, չեմ հասկանում, թե էս ինչ խուճապի ալիք անցավ»,- ասաց Զուրաբյանը։

Նա նշեց, որ երկրում տիրող վիճակից ելնելով, մարդիկ շուտ են խուճապի մատնվում, ինչ-որ բան լսում են և սկսվում է կեղծ լուրերի տարափը։

Բերդավանի համայնքապետը տեղեկացրեց, որ պատրաստվում է այսօր համագյուղացիներին հանդիպել և հասկանալ, թե ինչն է եղել խուճապի պատճառը։

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում կյանքը բնականոն հունով շարունակվում է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը։

«Մենք էլ ենք լսել, որ ինչ-որ լարվածություն կա Նոյեմբերյանի հատվածում, բայց հստակ չգիտեմ, թե ինչ է կատարվում։ Բայց մենք էլ արդեն սկսել ենք պատրաստվել, զգոնությունը չենք ուզում կորցնել»,- ասաց  Սաղոյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը