Ի՞նչ է սպասվում «Վարկս Էյ ԷՄ»-ի վարկառուներին․ պարզաբանում է իրավաբանը

Ի՞նչ է սպասվում «Վարկս Էյ ԷՄ»-ի վարկառուներին․ պարզաբանում է իրավաբանը

Հասարակական Ipress 2020-03-25 20:34:00 7230
vgg_Z_Okp.jpg

168.am-ը գրում է.

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան` ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:

 

Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ (Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ, այն է՝ ավանդներ):

168.am-ը իրավաբան Ռոբերտ Հայրապետյանից հետաքրքրվեց՝ վերոնշյալ վարկային կազմակերպության վարկառուներն արդյո՞ք պետք է կատարեն իրենց վարկային պարտավորությունները, թե՞ ոչ։

Ի պատասխան՝ իրավաբանն ասաց․ «Վարկային կազմակերպությունների լուծարման հիմքերն ու կարգը սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

Ըստ վերոնշյալ օրենքի՝ Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշումը կայացնելու պահից` առնվազն հնգօրյա ժամկետում, տվյալ դեպքում՝ վարկային կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով` այն լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով ստեղծվում է լուծարային հանձնաժողով: Լուծարային հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումների ցանկում, ի թիվս այս պարտադիր գործողությունների, սահմանվում է, որ լուծարային հանձնաժողովը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ բանկի պարտատերերին հայտնաբերելու և բանկի դեբիտորական պարտքերը ստանալու, լուծարվող բանկի կողմից տրված վարկերը ժամկետից շուտ վերադարձնելու ուղղությամբ։ Այն կարծիքները կամ թյուրըմբռնումը, համաձայն որի՝ վարկային կազմակերպության լուծարման պարագայում ավտոմատ կերպով զիջվում են վարկային պարտավորությունները, չի համապատասխանում իրականությանը»։

Հետևաբար, իրավաբանի խոսքով՝ ըստ օրենքի՝ առաջիկայում լուծարային հանձնաժողով կստեղծվի, որից հետո` երեք օրվա ընթացքում, լուծարային հանձնաժողովը հայտարարություն կտա մամուլում և կծանուցի Կենտրոնական բանկին՝ վարկային կազմակերպության լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել երկու ամսից:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը