Թե ինչու են էդպես արագ-արագ բոլորը Սյունիքում հյուպատոսություններ բացում. Կարեն Անտաշյան

Թե ինչու են էդպես արագ-արագ բոլորը Սյունիքում հյուպատոսություններ բացում. Կարեն Անտաշյան

Քաղաքական Ipress 2023-09-30 01:05:00 786
img8095_zSPYF.jpeg

Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հանգամանք կա, որի մասին չի խոսվում էդքան լրահոսում՝ Ադրբեջան-Հայաստան տարանցիկ ճանապարհի կամ տխրահռչակ էքստերիտորիալ միջանցքի բացումով Ֆրանսիայի ծայրահեղ հետաքրքրվածությունն է։

Եվրոպայի ամենամեծ ատոմային էներգետիկայի ենթակառուցվածքներից մեկն ունեցող Ֆրանսիային օդի ու ջրի պես մեծ քանակի ուրան է պետք, որի զգալի մասը արտահանվում է Ռուսաստանից։

Ֆրանսիան ու մնացած եվրոպական երկրները էն կարգին են կախված այդ առաքումներից, որ կոնկրետ ուրանի արտահանման վրա ոչ մի պատժամիչոց չեն կարողացել դնել։ Ֆրանսիայի մյուս մեծ մատակարարը Նիգերն էր, որտեղ ռազմական խունտան իշխանությունը զավթելուց հետո արգելեց արտահանումը Ֆրանսիա։

Ի դեպ էդ ռազմական հեղաշրջումը տեղի ունեցավ հավանաբար ռուսական հովանավորչությամբ, որովհետև Ֆրանսիայի հյուպատոսության վրայից այդ երկրի դրոշը հանել և տեղադրել են Ռուսաստանի դրոշը։ Ուրանի ողջ պաշարների կարծեմ 40%-ը գտնվում է Ղազախստանում։

Դե հիմա պատկերացրեք, եթե Ռուսաստանին շրջանցելով կարողանան հարստացված ուրանը միանգամից ղազախստանից բերել Ադրբեջան, այնտեղից էլ ցամաքային ճանապարհով Հայաստան, Թուրքիա ու այդպես հասցնել Եվրոպա։ Սա ահռելի ազատության աստիճան կտա Եվրոպային ռուսական առաքումներից։

Մենք միշտ Ադրբեջանական նավթի ու գազի մասին ենք խոսում, բայց ուրանը ոչ պակաս կարևոր, եթե չասենք ավելի կարևոր ռեսուրս է։

Հիմա էս ռեսուրսային չոր կարիքների ու դրանք ձեռք բերելու ծրագրերի գինը համադրեք հայ ժողովրդի կարիքների, իղձերի, ակնկալիքների ու հոգսերի հետ ու միանգամից կհասկանաք, թե ինչքան անհամաչափ ուժ է մեր դեմ աշխատում ու թե ինչի են էդպես արագ-արագ բոլորը Սյունիքում հյուպատոսություններ բացում։ 

Կոնկրետ Ֆրանսիայի հետ կապված ես չեմ կարող պնդել, որ մեզ բարեկամ դիրքավորված այդ երկիրը ուզում է միջանցքը ամեն գնով, թե հենց հայկական սուվերենությամբ ու վերահսկողությամբ, բայց այն, որ այդ ճանապարհի բացման պլանն արդեն վաղուց մեծերի օրակարգում է ու դրանից մենք խույս տալ չենք կարող, դա ակնհայտ է։

Ռուսաստանն էլ պարզ է, ոչ մի ջանք ու ռեսուրս չի խնայելու՝ այդ միջանցքի վրա իր վերահսկողությունը սահմանելու համար՝ կամ ուղղակի կերպով, կամ իշխանությունը Հայաստանում ուզուրպացնելով»։

Поделиться
Класс
Send
img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են