«Էրեբունի ԲԿ-ում չի բացառվում, որ բուժառուի մարմնում տեղադրել են դիակից հանված մետաղական կոնստրուկցիա». Կարեն Հեքիմյան

«Էրեբունի ԲԿ-ում չի բացառվում, որ բուժառուի մարմնում տեղադրել են դիակից հանված մետաղական կոնստրուկցիա». Կարեն Հեքիմյան

Հասարակական Ipress 2024-12-26 00:01:00 41586
img7686_uRRen.jpeg

«Էրեբունի ԲԿ-ում չի բացառվում, որ բուժառուի մարմնում տեղադրել են դիակից հանված մետաղական կոնստրուկցիա». Կարեն Հեքիմյան.

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞վ է «Էրեբունի» ԲԿ-ն տարբերվում կոշկակարի կրպակից:
«Ազդոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ ՀՀ քաղաքացուն տեղափոխեցին «Էրեբունի» ԲԿ:

Մի քանի օր անց (՞՞՞) վերջինիս վիրահատեցին: Վիրահատության ընթացքում օգտագործվող պարագաների և դրանց արժեքի վերաբերյալ բժիշկները մինչև վիրահատություն բազմաբովանդակ լռեցին:

Վիրահատության հաջորդ օրը (՞՞՞) բժիշկները վիրահատվողին տեղեկացրեցին, որ վերջինս պետք է վճարի վիրահատության ընթացքում տեղադրված մետաղական կոնստրուկցիայի համար, սակայն չտեղեկացրեցին, թե որքան:

Մի քանի ժամ անց պարզվեց, որ մետաղական կոնստրուկցիան արժի 360000 (՞՞՞) ՀՀ դրամ: Մի քանի րոպեից վերջինիս գինն իջավ մինչև 300000 (՞՞՞) ՀՀ դրամ և կանգ առավ:

Քաղաքացին պահանջեց մետաղական կոնստրուկցիայի փաստաթղթերը: Բժիշկն ասաց, որ փաստաթղթերը հասանելի կլինեն միայն վճարումից հետո (՞՞՞):

Վճարելուց հետո քաղաքացին ստացավ «հաշիվ վավերագիր», որտեղ նշված էր, որ մետաղական կոնստրուկցիան «պահեստից» դուրս է գրվել ... վիրահատությունից մեկ օր անց (՞՞՞՞՞՞՞):

Փաստորեն, «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատում են, քաղաքացու մարմնում ինչ-որ բան են տեղադրում, սակայն այդ «բանն» իրականում իրենց մոտ չէ` դեռ պահեստում է: Մի խոսքով` ֆիկցիա է: 

Դա էլ` հեչ: Շուրջ 1000 ԱՄՆ դոլար արժողություն ունեցող «մետաղն» անհայտ ծագումնաբանություն ունի` չունի կից փաստաթղթեր, անհայտ է արտադրող երկիրը և պիտանելիության ժամկետը, չկա ձեռքբերման պայմանագիր, անհասկանալի է, թե ով է պատվիրողը, առաքողն ու ստացողը:

Ստացվում է, որ քաղաքացին լեգիտիմ իրավունք ունի մտածելու, որ իր մարմնում տեղադրվել է օգտագործված կամ, ինչն ավելի սարսափելի է, դիակից հանված մետաղական կոնստրուկցիա:
Այժմ ամենահետաքրքիրը:

Քաղաքացին, իրավունքի վերականգնման պահանջով, դիմում է ՀՀ առողջապահության նախարարություն: Նախարարությունից քաղաքացու դիմումը վերահասցեագրում են, ուշադիր` «Էրեբունի» ԲԿ:

Այն «Էրեբունի» ԲԿ, որտեղ քաղաքացուն անհայտ ծագումնաբանության և ակնհայտ կեղծ «հաշիվ վավերագիր» ունեցող մետաղական կոնստրուկցիա են տեղադրել: 

Այսքանից հետո, ավելի լավ չէ՞ «Էրեբունի» ԲԿ-ի փոխարեն ... կոշկակարի կրպակ այցելել:

Վերջում, ինչպես կասեր Փաշինյան Նիկոլը, եկեք խմենք հարկատուների կենացը, քանզի նրանք հերոս են»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը