Զույգը նոր գնված տան նկուղում հայտնաբերել է սահմռկեցուցիչ գաղտնի սենյակ

Զույգը նոր գնված տան նկուղում հայտնաբերել է սահմռկեցուցիչ գաղտնի սենյակ

Միջազգային Ipress 2022-09-02 23:27:00 741
senyak_m3w_G.jpg

Բրիտանական Արեւելյան Սասեքսի Բրայթոն քաղաքի բնակիչները գաղտնի սենյակ են հայտնաբերել վերջերս գնված տան նկուղում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

42-ամյա Քերոլինը և 54-ամյա Սթիվեն Սփարքսը գնել են տունը և որոշել վերանորոգել այն, ինչի համար անհրաժեշտ էր կազմել շինության հատակագիծը։ Տունը զննելիս Սթիվենն ու նրա կողմից վարձված ճարտարապետը գաղտնի նկուղի դուռ են գտել։ Զույգը չգիտեր դրա գոյության մասին, իսկ տարածքի մասին նրանց տեղյակ չի պահել նախկին սեփականատերը։

Քերոլինը և Սթիվենն ասել են, որ փոքրիկ սենյակն իսկապես վախեցրել է իրենց։ Նեղ սենյակի մի ծայրում աղբի մի կույտ էր, իսկ մյուս ծայրում՝ ժանգոտված մանկական մահճակալ։ Քերոլինի խոսքով՝ նկուղի դուռը դժվար էր նկատել, քանի որ այն գտնվում էր պահարանում։

«Սկզբում ես մտածեցի, որ զվարճալի կլինի նկարահանել գաղտնի սենյակը սարդոստայնով, բայց այն, ինչ գտանք, իրականում սահմռկեցուցիչ էր: Մենք չէինք սպասում, որ երկաթե մահճակալ կգտնենք։ Իրավիճակն ինքնին, նույնիսկ բացի նրանից, որ դա մանկական մահճակալ էր, արդեն տարօրինակ էր»,- նշել է կինը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը