Զովունիում պարեկներն ու բժիշկները փրկել են Հնդկաստանի քաղաքացու կյանքը, ապա վնասազերծվել են կասկածյալներից 3-ը․ Մանրամասներ

Զովունիում պարեկներն ու բժիշկները փրկել են Հնդկաստանի քաղաքացու կյանքը, ապա վնասազերծվել են կասկածյալներից 3-ը․ Մանրամասներ

Հասարակական Ipress 2024-10-13 10:24:00 486
artakarg-depq_BaI0D.jpg

Հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները շինության առաջին հարկում հայտնաբերում են ամբողջությամբ արյունոտված մի քաղաքացու ու իրենց ծառայողական ավտոմեքենայում եղած դեղատուփի միջից օգտագործում անհրաժեշտ բժշկական պարագաներ, ապա ահազանգում են շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերում վիրավորին։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են․

«Ութն անց կեսի կողմերն էր, տեսանք պարեկների ավտոները «միգալկեքը» միացրած՝ եկան էստեղ, մտան ներս ու նկատեցինք, որ պարեկներից մեկը իրենց ծառայողական ավտոմեքենայի «բագաժնիկից» դեղատուփը հանեց, ասինք ուրեմն էստեղ մի լուրջ բան ա եղել, թե չէ ինչի պետք ա դեղատուփը հանեին, հետո տեսանք՝ րոպեների ընթացքում շտապօգնության ավտոմեքենան եկավ ու մի հոգու, թևերը կապած, տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենան ու նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Մի քանի րոպե անց եկան նաև Եղվարդի ոստիկանները, դե, բնականաբար, նրանց բոլորին ճանաչում ենք ու պարեկների հետ 3 հոգու էստեղից տարան, հետո իմացանք, որ վիրավորն ու ոստիկանություն տարված 3 հոգին ազգությամբ հնդիկներ են, ովքեր վարձակալական հիմունքներով մնում են առաջին հարկում։ Վիճաբանել են իրար հետ ու կա՛մ դանակով, կա՛մ սրիչով հնդիկներից մեկի մարմնի տարբեր հատվածներ վնասել են»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը