Երևանում կազմակերպված մոմավառության մասնակիցները քայլերթը իրականացրին կենտրոնական փողոցներով։
Նրանք շարքի առջևից տանում էին խաչ ու ՀՀ պետական դրոշը։ Հազարավոր քաղաքացիներ քայլում էին մոմերը ձեռքերում պահած։
Կազմակերպիչներից մեկը քայլերթի ընթացքում բարձրաձայն կարդում էր զոհված հերոսների անունները։
Քայլերթի մասնակիցների թվում նաև հոգևորականներ կային։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
