«Զգուշացե՛ք «Ֆասթ Բանկ»-ի որոգայթից». քաղաքացիներն ահազանգում են

«Զգուշացե՛ք «Ֆասթ Բանկ»-ի որոգայթից». քաղաքացիներն ահազանգում են

Հասարակական Ipress 2024-06-26 12:21:00 2229
fast-bank_MXBea.jpg

Օրերս անդրադարձել էինք մի տեղեկատվության, համաձայն որի՝ «Ֆասթ Բանկ»-ը հրաժարվում է կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունը և իր հաճախորդի դրամական միջոցները կանխիկացնելու համար միջնորդավճար է պահանջում։

Խմբագրությունն ուսումնասիրել է միջադեպը և պարզել հետևյալը. «Ֆասթ Բանկ»-ի հաճախորդն իր հաշվեհամարին կանխիկով մուտքագրել է արտարժույթ։ Որոշ ժամանակ անց, երբ ցանկացել է կանխիկացնել այդ միջոցները, «Ֆասթ Բանկ»-ի աշխատակիցը տեղեկացրել է, որ կանխիկացումից պահվելու է միջնորդավճար՝ գումարի 1%-ի չափով։

Քաղաքացին դժգոհել է և տեղեկացրել, որ իր պայմանագրում գրված է հակառակը, և որ կանխիկով մուտքագրված միջոցների կանխիկացման դեպքում «սակագին չի կիրառվում» (տես՝ պայմանագրի լուսապատճեն):

«Ֆասթ Բանկ»-ի պայմանագրի՝ արտարժույթի կանխիկով մուտքի և կանխիկացման սակագին

Քաղաքացու այս պնդմանն ի պատասխան, մասնաճյուղի կառավարիչը նշել է, որ էական չէ, թե ինչ է գրված պայմանագրում, քանի որ պայմանները փոխվել են։

Քաղաքացին պահանջել է ցույց տալ այն փաստաթուղթը, որտեղ առկա է իր ստորագրությունը, որով ինքը համաձայնել է այդ փոփոխությանը, ինչն, իհարկե, բանկը չի տրամադրել, քանի որ նման փաստաթուղթ գոյություն չունի։

Չհասնելով որևէ արդյունքի՝ քաղաքացին դիմել է Ֆինանսական համակարգի հաշտարարին, որի հարցմանն ի պատասխան «Ֆասթ Բանկ»-ի տնօրինության ժ/պ Սերգեյ Գասպարյանը պատասխանել է նշելով՝ « ․․․․պահանջը անհիմն է»։

Ըստ քաղաքացու, « ․․․ ժ/պ-ի պատասխանից ստացվում է, որ բանկի պայմանագիրը նույն բանկի համար «հիմք չէ», կամ «անհիմն» է։ Ավելին, փաստացի, ցանկացած անձ «Ֆասթ Բանկ»-ում կարող է բացել հաշիվ, պայմանագրում տեսնել ծառայությունների սակագներ (կամ զրոյական սակագին), սակայն, օրեր անց, այցելելով բանկ, տեղեկանալ, որ իր պայմանագրի սակագներն առոչինչ են և կրել ֆինանսական կորուստներ։

Այս միջադեպը, կարծես, ցուցադրումն է այն բանի, թե ինչ ծագում ունի «Ֆասթ Բանկ»-ը, չէ՞ որ, ըստ տեղեկությունների, «Ֆասթ Բանկ»-ի սեփականատերը «Վիվարո» ընկերության հիմնադիրն է»։

Տեղեկացնենք, որ քաղաքացին բողոքարկել է բանկի պատասխանը Ֆինանսական հաշտարարի միջոցով, իսկ խմբագրությունը կհետևի իրադարձություններին և կտրամադրի տեղեկություն հետագա զարգացումների մասին։

ԾԱՆՈՒՑՈՒՄ
Նախորդ նյութի հրապարակումից հետո այսպիսի միջադեպերի մասին խմբագրությունը քաղաքացիներից ստացել է տասնյակ նամակներ։ Սակայն, քաղաքացիների բողոքներում առկա են նաև բողոքներ՝ վարկերի, գրավադրված իրերի վաճառքի և այլնի մասին, որոնց ուսումնասիրությունից հետո խմբագրությունը հանդես կգանք նոր հրապարակմամբ։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն