Զբոսաշրջիկը հյուրանոցում սպասուհիների համար անսովոր անակնկալ է թողել, ինչն առաջացրել է համացանցի օգտատերերի վրդովմունքը

Զբոսաշրջիկը հյուրանոցում սպասուհիների համար անսովոր անակնկալ է թողել, ինչն առաջացրել է համացանցի օգտատերերի վրդովմունքը

Միջազգային Ipress 2022-09-08 18:11:00 1173
tik-tok_WOrLU.jpg

Դանիացի զբոսաշրջիկը կատակել է հյուրանոցներից մեկի սպասուհիների հետ՝ բարձերից և սավաններից դիակների տեսքով կերպարներ պատրաստելով։ Արարքը ներկայացնող տեսանյութը նա տեղադրել է իր TikTok-ում։ Ավելի քան 40 միլիոն դիտում ստացած տեսանյութը գրավել է Daily Star-ի ուշադրությունը։

Նշվում է, որ հյուրանոցի անձնակազմի համար անսովոր անակնկալ է թողել Կոպենհագենից 18-ամյա Գրեգերս Ֆեդերշպիելը։ Կադրերում երևում է, որ նա հյուրանոցից դուրս գալուց առաջ ծալել է անկողնային սպիտակեղենը չարաբաստիկ մարդանման կերպարների տեսքով, այնուհետ հեռախոսի լարը փաթաթել է այն հատվածում, որտեղ ենթադրաբար մարդու պարանոցն է:

«Դրանից հետո բլոգերն ու նրա ընկերը դուրս են եկել սենյակից և անջատել լույսը՝ թողնելով ամեն ինչ այնպես, ասես երկու մահացած տղամարդ պառկած են սավանների տակ»,- նկարագրում է հրապարակումը։

Ֆեդերշպիելի արարքը վրդովմունք է առաջացրել համացանցում։

«Դուք չպետք է նման բան անեիք, դա ամենևին էլ ծիծաղելի չէ: Դուք ուղղակի մեր աշխատանքն եք ավելացնում», «Սա տեսնելով՝ ես լաց կլինեի, ուղղակի անհարգալից է», «Նման դեպքերում անմիջապես ոստիկանություն ենք կանչում, սրա համար կտուգանվեք», «Չե՞ք հասկանում, որ նախ վարչակազմին կհրավիրեն, հետո ոստիկանություն, և արդյունքում հաջորդ հյուրերը կկարողանան ավելի ուշ մտնել այս սենյակ», «Ես աշխատում եմ որպես սպասուհի, և սա իմ ամենամեծ վախն է, հատկապես երբ դուրս գալու ժամը հասել է, իսկ սենյակի բանալին դեռ չեն վերադարձրել»,- գրել են նրանք մեկնաբանություններում։

Մասնավորապես, հյուրանոցներում աշխատող օգտատերերը մարդկանց խնդրել են չկրկնել այս կատակը։ Սակայն ավելի քան 38 հազար բաժանորդներ բլոգերի այս հնարքը ծիծաղելի են համարել։

Нет описания.

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել