Երևանում բախվել են 2 «Honda»-ներ, որոնցից մեկը հայտնվել է փոսում

Երևանում բախվել են 2 «Honda»-ներ, որոնցից մեկը հայտնվել է փոսում

Հասարակական Ipress 2024-08-20 21:45:00 309
xoshor-avtovtar-1_bIS7F.jpg

Ամեն անգամ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին հորդորում, երբեմն խիստ հանձնարարականներ է տալիս, որպեսզի նրանք հետևողական լինեն, որ երբ «Գազպրոմ Արմենիա»-ն, Երևանի ԳԳՄ-ն կամ «Վեոլիա ջուր»-ը ճանապարհներին փոսեր փորեն, պարտադիր աշխատանքները կատարելուց հետո իրենց փորած փոսը փակեն։ Եթե «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ-ն գազախողովակները անցկացնելուց հետո պարտաճանաչորեն ճանապարհը նախկին տեսքի են բերում, ապա «Վեոլիա ջուր»-ը շատ դեպքերում առաջնորդվում է «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։

Այսօր՝ օգոստոսի 20-ին, «Վեոլիա ջրի» թերի աշխատանքի պատճառով Երևանում հերթական ճանապարհատրանսպորտային պատահարն է տեղի ունեցել։

Ժամը 02:10-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի «Պետրոլ» բենզալցակայանի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Գուրգեն Մեխակյանի վարած Honda մակնիշի 37 BJ 101 համարանիշի և 37-ամյա Հարություն Աղաբեկյանի վարած Honda մակնիշի 45 GS 555 համարանիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով վարորդներից Գ. Մեխակյանը ավտոմեքենայով հայտնվել է փոսում

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ այդ փոսի հեղինակը Վեոլիա ջուրն է և անվտանգության ոչ մի կանոններ չեն պահպանվել ու սա առաջին դեպքը չէ որ փոսում ավտոմեքենա է հայտնվում։ 

Դեպքի վայրում վարորդները պարեկների հայտնել են, որ վանսվածքներ չունեն, հրաժարվել են բժշկական օգնությունից, սակայն հաջորդ օրը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց են դիմել Գ. Մեխակյանը և նրա ուղևոր Երևանի բնակիչ 31-ամյա Գեղամ Սահակյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը