Երևանում ավտովթար է տեղի ունեցել թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ․ կան 2 տասնյակ վիրավորներ․ ՖՈՏՈ

Երևանում ավտովթար է տեղի ունեցել թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ․ կան 2 տասնյակ վիրավորներ․ ՖՈՏՈ

Հասարակական Ipress 2024-08-11 10:28:00 4440
xoshor-avtovtar-erevanum-1_Rw2mp.jpg

Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի փողոց հատվածում բախվել են մի քանի տոննա ցորենով բարձված «Կամազ»-ը ու Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 17 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել շտապ օգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Վիրավորներից մի քանիսին էլ հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով։

Դեպքի վայրում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով «Toyota» մակնիշի ավտոմեքենա, որը նույնպես, ըստ ստացված տեղեկությունների, վթարի մասնակից է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը