Երկուշաբթի օրվանից նոր փոփոխություններ կտեսնեք

Երկուշաբթի օրվանից նոր փոփոխություններ կտեսնեք

Քաղաքական Ipress 2022-05-21 18:41:00 5061
anna-grigoryan__cz5_.jpg

«Հրապարակի» զրուցակիցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն է:

- 20 օրից ավել է, ինչ ընդդիմադիրներն, այդ թվում նաև Դուք դուրս եք եկել փողոցային պայքարի: Եթե ամփոփենք այս 20 օրն, ապա ի՞նչ հաջողություններ կարողացավ «Դիմադրության» շարժումն արձանագրել և ի՞նչ թերացումներ ունեցավ:

- Այն նպատակները, որոնք այս շրջանի համար նախատեսել էինք, կարծում եմ` իրականացվել են: Ամեն օր նոր մարդիկ են միանում մեզ, անգամ մարզերից են գալիս Ֆրանսիայի հրապարակ` Սյունիքից, Տավուշից, Գեղարքունիքից: Վրաններում երեկոյան ժամերին հավաքված են տարբեր քաղաքաներից, համայնքներից ժամանած քաղաքացիներ: Այս շարժումն իսկապես ժողովրդական շարժում է: Ընթացքում այն ավելի մեծ թափ կառնի: Սփյուռքի մեր հայրենակիցները վերջին շրջանում ևս բավականին ակտիվ են, այն բանաձևը, որ մենք մշտապես մեր առաջ ենք դրել` Հայաստան, Արցախ, Սփյուռք, դառնում է մեր շարժման տրամաբանության առանցքը: Մեր նպատակն է` խոսել հնարավոր բոլոր վտանգների մասին, այն է` որևէ կերպ թույլ չտալ նոր զիջումների գնալ: Պետք է ստեղծվեր դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողով, սակայն այն չի ստեղծվել, համոզված եմ՝ հենց մեր շարժման շնորհիվ:

- Տպավորություն է, թե իշխանություններն ուզում են ամեն կերպ պախարակել այս շարժումը: Օրեր առաջ ԱԱԾ-ն խուզարկում էր դաշնակցական Սուրեն Մանուկյանի բնակարանը, իսկ այսօր էլ խուզարկեցին Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանը: Ինչ-որ ցուցակներ և նոթատետրեր են փնտրում, կարծես, այս ամենը վերջ չունի: 

- Սրանք դասական ռեպրեսիաներ են: Այն անունները, որ տվեցիք, հանրային դեմքեր են, բոլորն են նրանց ճանաչում, սակայն կան բազմաթիվ այլ դեպքեր, երբ մտնում են մարդկանց տուն` խուզարկություն են իրականացնում ամենաանհեթեթ պատճառներով, մարդկանց տանում են բաժին, մի քանի ժամ պահում, ապա բաց թողնում: Սա նշանակում է, որ իշխանություններն ինչքան էլ փորձեն ձևացնել, թե այս երկրում ոչինչ էլ տեղի չի ունենում, մեկ է` անհանգիստ են: Ռեալ գործողությունները խոսում են այլ բանի մասին: Անդադար մարդկանց տանում են բաժին, Գերասիմ Վարդանյանի երկու տարի առաջվա գործը հիշում են հիմա, սա ինչի՞ մասին է խոսում: Խոսում է այն մասին, որ նրանք ավելի քան անհանգիստ են:

- Ներկայիս դրությամբ` դեռ որքա՞ն կարող է տևել պայքարը….

- Հստակ ժամկետներ չեմ ուզում ասել, դա այնքան էլ ճիշտ չէ: Այսօր էլ ունենք հանրահավաք: Առաջիկայում փոփոխություն է լինելու, ավելի մեծ թվով մարդիկ են ներգրավվելու շարժման մեջ: Հայաստանի ժողովուրդն այսօրվա դրությամբ այլևս չի ցանկանում տեսնել Նիկոլ Փաշինյանին, սակայն պետք է կարողանանք այդ մարդկանց ներգրավվել շարժման մեջ: Ամեն օր տեսնում ենք նոր մարդկանց, նոր դեմքերի աջակցությունը` մեքենաներից, պատշգամբներից:

- Իսկ ի՞նչ կոնկրետ փոփոխությունների մասին եք խոսում:

- Երկուշաբթի օրվանից նոր փոփոխություններ կտեսնեք: Հիմա այդ մասին չեմ ցանկանում խոսել:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը