ԲԱՑԱՌԻԿ․ ԵԽ նախագահի խոսնակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց մեկնաբանություններին

ԲԱՑԱՌԻԿ․ ԵԽ նախագահի խոսնակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց մեկնաբանություններին

Քաղաքական Ipress 2022-05-28 23:07:00 63045
ex-naxagah-1_s60Rn.jpg

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակ Բերենդ Լեյցն արձագանքել է օրերս ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարություններին։ Մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներին և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությանը, փաստացի մեղադրել էր ԵԽ նախագահին ոչ ճշգրիտ և հայկական կողմի դիրքորոշումներին չհամապատասխանող հայտարարություն անելու մեջ։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել էր․

«Ադրբեջանը ԼՂ հիմնախնդիրը համարում է լուծված, Հայաստանը համարում է, որ այն լուծված չէ: Խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում Ադրբեջանը ներկայացրել է իր հինգ սկզբունքները, մենք ներկայացրել ենք մեր դիտարկումները և օրակարգը ու ասել, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ:

Ուզում եմ հիշեցնել, որ մեր առաջադրած սկզբունքներում առաջադրված է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Քանի որ քննարկումների արդյունքում կողմերի միջև ձևակերպումների շուրջ համաձայնություն չի ձևակերպվել, Եվրամիության խորհրդի նախագահը որոշել է իր կողմից քոմենթներ անել, որը, իր կարծիքով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից: Ինչքանով է ստացվել, ինչքանով է ճշգրիտ, դա ուրիշ քննարկման հարց է»։

168am-ը դիմել էր ԵԽ խորհրդի նախագահ Միշելի խոսնակ Բերենդ Լեյցին՝ խնդրելով անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններին, ուղղելով հետևյալ հարցերը՝

«1․ Եռակողմ բանակցություններից հետո տարածած հայտարարությունում նախագահ Միշելը նշել է առնվազն երեք կետ, որոնց շուրջ Փաշինյանն ու Ալիևը ձեռք են բերել համաձայնություններ։ Ի՞նչ համաձայնություններ նկատի ուներ ԵԽ նախագահ Միշելը, եթե Նիկոլ Փաշինյանը նշում է, որ հանդիպման ընթացքում համաձայնություն չի ձևակերպվել կողմերի միջև։

2․ ԵԽ նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունը համաձայնեցված չէ՞ր արդյոք հայկական կողմի հետ»։

Միշելի խոսնակ Բերենդ Լեյցը 168am-ին պատասխանեց, որ եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարությունից և Սահմանային հանձնաժողովի վերաբերյալ ԵԽ նախագահի թվիթերյան գրառումից բացի, այլ մեկնաբանություններ չունի:

Հիշեցնենք, որ Շառլ Միշելն իր թվիթերյան միկրոբլոգի էջում նշել էր․

««Ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ առաջ մղելու սահմանի սահմանազատման և իրավիճակի կայունության լավագույնս ապահովման շուրջ քննարկումները»։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն