Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել

Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել

Հասարակական Ipress 2024-10-08 10:07:00 594
don-pipo_DXJKo.jpg

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայ խաչակիրների ազատագրական շարժում» հասարակական շարժման ղեկավար Արթուր Ասատրյանի նախաձեռնությամբ Մոսկվայի հայկական «Տապան» թանգարանում բացվել է հայկական կերպարվեստի պատմության ցուցահանդեսը, որը կտևի կես տարի: Կազմակերպչի խոսքով, նախագծի ստեղծման համար պահանջվել է 30 տարվա մանրակրկիտ և հետևողական աշխատանք՝ տարբեր ազգերի հետազոտողների, պատմաբանների, վերականգնողների և նկարիչների խմբի կողմից: Ցուցահանդեսի հիմնական ուղերձն է՝ դիմել անցյալի մեծ օրինակներին, որոնք պետք է ոգեշնչեն հայ ժողովրդի ներկա և ապագա սերունդներին: Խոսքը վերաբերում է Հայաստանի թագավորներին, որոնք մարմնավորում են հայ ժողովրդի պատմական ուղին:

«Հնագույն ժամանակներից մինչև 14-րդ դարում հայկական պետականության անկումը երկիրը կառավարել է 6 թագավորական դինաստիա: Տարբեր ժամանակներում հայկական կառավարիչները կրել են տարբեր տիտղոսներ՝ «Արքայից արքայից» մինչև «սատրապներ»: Ցավոք, պահպանվել են միայն նրանցից մի քանիսի դիմանկարները: Բացի այդ, չեն պահպանվել Ամենայն հայոց կաթողիկոսների դիմանկարները: Իմ պարտքն եմ համարում պահպանել ժողովրդի առաջնորդների հիշատակը, նրանց կյանքի ուղին, քաղաքական և մշակութային ժառանգությունը», - հիշեցրել է Արթուր Ասատրյանը:

Նրա խոսքով, հայ ժողովրդի պատմության մեջ կարևոր դեր խաղացած պետական գործիչների դիմանկարների վերականգնման գաղափարը առաջացել է 1990-ականներին, երբ հետխորհրդային երկրներում սկսեցին տարածվել վիճահարույց արժեքներ: Նպատակը մեկն էր՝ թույլ չտալ, որ աճող սերունդը կտրվի իր արմատներից և մոռանա հայոց պատմության նշանավոր գործիչների անուններն ու դեմքերը: Հենց այս նպատակով էլ մեկնարկել է այս նախագիծը՝ ստեղծել հայ ժողովրդի հերոսական անցյալի իսկական հուշարձան: Վերջին 30 տարվա ընթացքում կատարվել է մեծ հետազոտական աշխատանք, ուսումնասիրվել են բազմաթիվ երկրների արխիվների փաստաթղթեր՝ Վատիկանից մինչև Երևան: Այս տվյալների հիման վրա այսօր վերականգնվել են 50 թագավորի և 132 կաթողիկոսի դիմանկարները: Ստեղծվել է 109 մեծ կտավ, որոնց վրա պատկերված են հայոց պատմության կարևոր իրադարձությունները:

«Այս ամբողջ հավաքածուի հանգրվանը պետք է դառնա նոր թանգարանային համալիրը Էջմիածին քաղաքում: Բայց ինձ համար խորհրդանշական է, որ «Վերածնունդ» առաջին լիարժեք ցուցահանդեսը տեղի է ունենում «Տապան» թանգարանում, Հայ առաքելական եկեղեցու պատերի ներսում, որը դարերով պահպանել է հայ ժողովրդի ինքնությունն ու հավատը», -«Փաստ»-ի հետ զրույցում նշել է Արթուր Ասատրյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը