Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդուն նստեցրել են ավտոմեքենան, տարել անհայտ ուղղությամբ. Մանրամասներ

Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդուն նստեցրել են ավտոմեքենան, տարել անհայտ ուղղությամբ. Մանրամասներ

Հասարակական Ipress 2024-09-29 20:04:00 717
artakarg-depq-3_goEN6.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 22-ի արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 66-ամյա Գոհար Ն․-ն և հայտնել, որ իրենց տանից սեպտեմբերի 21-ի ժամը 22։00-ի սահմաններում իր որդին՝ Երևանի բնակիչ 44-ամյա Արտակ Ն․-ն, դուրս է եկել և տեղեկություն չեն ունեցել, սակայն սեպտեմբերի 22-ին՝ ժամը 04։00-ին, որդին զանգահարել է իրեն և հայտնել, որ դեպք է պատահել, ինչից հետո զանգը ընդհատվել է, մոտ 1 ժամ առաջ վերջինս կրկին կապ է հաստատել իր հետ՝ կցկտուր խոսել և կարծես թե խուսափել է ինչ-որ բանից: Ահազանգողը հավելել է նաև, որ մոտ 15 րոպե առաջ ստացել է հաղորդագրություն իր տղայի հեռախոսահամարից, որտեղ վերջինս նշել է մեքենայի համարանիշը, Էդո անունը և հասցե՝ Արտաշատի ձորեր, որտեղ սեփական փոքր լճեր կան և քարքարոտ ճանապարհ, ինչպես նաև տղամարդը զանգահարել է նաև իր քրոջը և ասել՝ շտապ օգնեն իրեն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ստեփանյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 21-ի ժամը 22։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Էդվարդ Ա․-ն և Երևանի բնակիչ 30-ամյա Հրանտ Հ․-ն, նախնական համաձայնության գալով, Երևան քաղաքի Բարձրաբերդի փողոցում գումարային հարցի շուրջ խոսելու պատրվակով խաբեությամբ Արտակ Ն․-ին նստեցրել են Էդվարդ Ա․-ի կողմից վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան, որից հետո եկել են Մրգանուշ գյուղի դաշտերում գտնվող փայտյա շինություն, որտեղ նրանց է միացել նաև Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Միշա Ա․-ն և նշված վայրում գումարային հարցերի շուրջ առաջացած խոսակցության ժամանակ վերջիններս Արտակ Ն․-ի հասցեին հնչեցրել են սպառնալիքներ և ապօրինի զրկել ազատ տեղաշարժվելու և հեռախոսային կապի իրավունքից, որից հետո Արտակ Ա․-ն վերջիններիցս գաղտնի կապ է հաստատել իր մայրիկի հետ և խնդրել է իրեն օգնել:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Հրանտ Հ․-ն, Էդուարդ Ա․-ի կողմից վարած «Mercededes» մակնիշի ավտոմեքենայով, Մխչյան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և բերվել են ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ոստիկանությունը ձեռնարկվում է միջոցառումներ՝ Միշա Ա․-ին և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը