Գազաբալոնների փորձարկումներից հետո ամեն օր պայթյուն ու զոհ ենք ունենալու․ մասնագետ

Գազաբալոնների փորձարկումներից հետո ամեն օր պայթյուն ու զոհ ենք ունենալու․ մասնագետ

Հասարակական Ipress 2022-07-27 20:15:00 1098
gazabalonner_F_Qkh.jpg

Աբսուրդ է բոլոր մեքենաների գազաբալոնները փորձարկման տանելը, դա ուղղակի թալան է, ինչ-որ մեկի բիզնես ծրագիրը։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց փորձագետ Արթուր Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ամեն փորձարկում կարճացնում է բալոնի կյանքը։

«Ենթադրենք, մարդը մեկ տարի առաջ է գազաբալոն տեղադրել, ի՞նչ իրավունքով են նրան ստիպում մեքենայի բալոնը փորձարկման ենթարկել, եթե արտադրողն ինքն է նշում, թե երբ է պետք բալոնը փորձարկել»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Արթուր Ղազարյանը նշեց, որ գազաբալոն արտադրող ռուսական ընկերություններից մեկի տրամադրած անձնագրում նշված է, որ փորձարկումը պետք է լինի բալոնի տեղադրումից տասը տարի անց։

«Այսինքն՝ դու իրավունք չունես տասը տարուց շուտ այդ բալոնը փորձարկել։ Ավելին, այդ փաստաթղթում նշված է, որ բալոնը կարող է տասը հազար անգամ լիցքավորվել։ Եթե դա եղավ մեկ տարվա մեջ, ապա հենց մեկ տարի հետո պետք է բալոնը դեն նետել։

Բայց պետք է հասկանալ, որ այդ բալոններն առավելագույնը քսան տարի կարող են ծառայել տիրոջը»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ այդ բալոններից Հայաստանում էլ կան, ու որևէ մեկն իրավունք չունի մարդուն ստիպել իր մեքենան փորձարկման տանել տասը տարուց շուտ։

«Եթե հիմա այդ փորձարկումները համատարած եղան, գազաբալոնների մահերն ավելի շատ են լինելու, քան կորոնավիրուսի հետևանքով մարդկանց մահերը։ Ամեն օր լսելու եք, որ ինչ-որ մի տեղ մեքենա պայթեց։ Նման հարցերի հետ խաղ չեն անում, իսկ մեր կառավարությունն ուղղակի խաղում է մարդկանց կյանքերի հետ»,- նկատեց մեր զրուցակիցը։

Վարորդների անվտանգությունն ապահովելու համար, ըստ Արթուր Ղազարյանի, պետք է ուշադրության կենտրոնում պահել գազալցակայանները, քանի որ բոլոր խնդիրներն այդտեղից են գալիս։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը