Բնակչության զգալի մասը հիվանդ է. Դավիթ Գրիգորյան

Բնակչության զգալի մասը հիվանդ է. Դավիթ Գրիգորյան

Հասարակական Ipress 2022-08-29 13:23:00 154875
davit-grigoryan_-FMrP.jpg

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը․ «ՀԱՄԱՃԱՐԱԿ` ԸՍՏ ՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ Բնակչության զգալի մասը հիվանդ է։ Բոլորի մոտ գրեթե նույն ախտանիշներն են. բարձր ջերմություն, կոկորդի ցավ, մարսողական խանգարումներ և այլն։ Հիվանդանում են բոլորը, առանց տարիքային սահմանափակման։

Վարակն էլ տարածվում է կայծակնային արագությամբ։ Մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարությունը կարծես անգամ տեղյակ էլ չի, թե ինչ իրավիճակ է հանրապետությունում։ Կորոնայի ժամանակ հայ-հայ էր ռազմական դրություն էին մտցնում երկրում։

Չնայած` ինչո՞ւ հայ-հայ, պարետային ժամ էր գործում ամենուր։ Իսկ հիմա, երբ էս նոր ու անհասակնալի վարակը տարածվում է շռնդալից տեմպերով ու աննկարագրելի ծավալներով` ԱՆ-ում նախընտրում եմ չնկատել ոչինչ։ Չկա որևէ նախազգուշացում, որևէ ուղեցույց, որևէ հորդոր անգամ։

Ստացվում է` կորոնավիրուսի ժամանակ համաշխարհային թրե՞նդ էր, որ երկիրը փակեցին պինդ-պինդ, իսկ հիմա կարծես բա՞ն էլ չի պատահել։ Մանկահասակ երեխաների ջերմությունը 39-ի է հասնում, բոլորը, մեծ, թե փոքր, ծանր են տանում։ Ծանր չեն տանում մենակ պատասխանատուները։ Սեպտեմբերի 1-ին մնաց 2 օր։ Դպրոցներ, համալսարաններ, մանկապարտեզներ, բոլորը բացվելու են ու էս անտեր վարակը տարածվելու է տասնապատիկ արագ։

Բայց սա հո՞ կորոնավիրուսը չի, ի՞նչ կարիք կա մտահոգվել։ Հերթական մի ապացույց, որ համավարակ լինի, թե համաճարակ` ամենը կազմակերպվում է ըստ անհրաժեշտության, որովհետև կա կոնսենսուս, մեջը ԲԱՆ կա։ Իսկ հիմա հանրային առողջությունը, փաստորեն, էդքան էլ էական չի. կհիվանդանաք` կանցնի, դիմացեք, ոչինչ։

Հ. Գ. Մարդ եղեք, գոնե կանխարգելման ուղեցույցներ հրապարակեք, հանրային իրազեկում անցկացրեք, մարդկանց զգուշացրեք, թե՞ ԱՀԿ-ն «ցուցումներ» դեռ չի տվել։ Իսկ գուցե արդեն նախապատրաստվում ենք հերթակա՞ն բլեֆին, որի անունն արդեն «կապկի ծաղիկ» է»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը