Արցախն իր բնակչությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ, իսկ 100,000 ադրբեջանցի գալու են Հայաստան․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Արցախն իր բնակչությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ, իսկ 100,000 ադրբեջանցի գալու են Հայաստան․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Քաղաքական Ipress 2023-07-28 16:44:00 546
oskanyan_PgLPs.jpg

Այն, ինչ այսօր արվում է Հայաստանի իշխանությունների կողմից, կարող է բերել պատերազմի, այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, իրատեսական չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Ըստ նրա՝ ինչի մասին, որ այսօր բանակցում են իշխանությունները, բերելու է Արցախի լուծարմանը։

«Հայաստանից տրվում են անկլավներ՝ տարածքներ, որոնք էապես ազդելու են մեր անվտանգության վրա։ 85-100 հազար ադրբեջանցիներ բնակեցվելու են այդ տարածքներում, սրանք լրջագույն խնդիրներ են։ Փաստորեն, Արցախն իր բնակչությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ, իսկ 100,000 ադրբեջանցի, որոնք գալու են Հայաստան, նրանք ոչ թե լուծարվելու են մեր մեջ, այլ, հավանաբար, նրանք լուծարելու են այդ շրջանների հայ բնակչությանն իրենց մեջ»,- տեսակետ հայտնեց նախկին պաշտոնյան։

Դիվանագետը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո նման լուծման հապճեպ գնալը, նոր հակամարտության դուռ է բացելու։

«44-օրյա պատերազմի պատճառներից մեկն այն էր, որ դուք անիրատեսական ակնկալիքներ առաջացրեցիք հակառակորդի մոտ, իսկ երբ դա տեղի չունեցավ, նրանք ստիպված էին գնալ պատերազմի ու այս պարագայում միջնորդները ոչինչ չեն կարող անել»,- դիմելով իշխանություններին՝  նշեց նախկին նախարարը։

Վարդան Օսկանյանը Նիկոլ Փաշինյանին դարձյալ կոչ արեց լռել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վարդան Օսկանյանն առաջարկել էր իրեն և մի խումբ դիվանագետների 3 ամիս բանակցելու լիազորություններ տալ, և որ իրենք բանակցային գործընթացում բեկում կմտցնեն, բայց պայմանով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է լռի։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում ասել էր, որ Օսկանյանի հայտարարություններում որևէ օգտակար բան չի տեսնում ու նոր բան չի լսել։

«Վարդան Օսկանյանն ասում է, որ պետք է շեշտել, որ ԼՂ-ն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, մինչև Օսկանյանի հայտարարությունը, ԵՄ նախագահի հայտարարություններում արձանագրվել է ԼՂ-ի՝ նախկին ինքնավար մարզի եզրույթը և վերջին հանդիպման ընթացքում էլ է դա արձանագրվել հրապարակային՝ մինչև Վարդան Օսկանյանի հայտարարությունը»,- ԱԳ նախկին նախարարին արձագանքել էր Փաշինյանը։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն