Արտառոց դեպք Երևանում

Արտառոց դեպք Երևանում

Հասարակական Ipress 2024-06-09 20:51:00 579
artaroc-depq_AuWt0.jpg

Երեկ՝ հունիսի 8-ին, Երևան քաղաքի Նիկոլ Դուման փողոցի 1 հասցեի դիմաց էին ժամանել մեծ թվով ոստիկաններ և իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ։ Նպատակը այն է, որ նույն շենքի 13 բնակարանից վտարեն Երևանի բնակիչ, հայտնի տաքսու վարորդ, 34-ամյա Արման Գալստյանին իր 6 անչափահաս երեխաներին և հղի կնոջը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժային կառույցների մեծ թվով ներկայացուցիչների, այնուամենայնիվ, հաջողվեց շուրջ 10 ժամ տևած փորձերից հետո Ա․ Գալստյանի ընտանիքին հեռացնել բնակարանից։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա․ Գալստյանը ասում էր․ «Այս տանը ապրել եմ իմ ծննդյան օրվանից միչև օրս։ Ես հայրիկիս երկրորդ կնոջ երեխան եմ, իսկ առաջին կնոջից, ով 82 տարեկան է և բնակվում է ԱՄՆ-ում, ունի երկու երեխա՝ 67 և 68 տարեկան տղա և աղջիկ։ 2004 թվականին հայրս մահացել է, սակայն իմ մայրիկի հետ զագսով  ամուսնացած չի եղել, այլ զագսով ամուսանացած է եղել առաջին կնոջ հետ, դրա համար էլ տունը ապօրինություններով անցել է առաջին կնոջն ու նրա ժառանգներին։

Ոստիկանական մեծաթիվ ուժերով եկան և առավոտ 10-ից միչև երեկոյան 7-ը մենք վիճեցինք, սակայն ի վերոջ ստիպված էինք դուրս գալ։ Երեխաներս սթերսի մեջ էին, քանի որ ոստիկանական մեծաթիվ ուժեր էին եկել։ Մենք տեղափոխվեցինք մեր բարեկամի տուն, սակայն ես պատրաստվում եմ ի լուր աշխարհի ներկայացնել, թե ինչ ապօրինություններ են տեղի ունենում մեր նկատմամբ»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը