Արտակարգ իրավիճակ է Երևանում

Արտակարգ իրավիճակ է Երևանում

Հասարակական Ipress 2024-04-19 23:20:00 2556
artakarg-vichak_DOhDz.jpg

Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 49 և 50 շենքերի հարևանությամբ անցնող խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրն անխնա հոսում ու ողողում է մի ամբողջ թաղամաս։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Արդեն 3-4 օր է, ինչ խմելու ջուրն անխնա հոսում է։ Զանգահարել ենք Դավիթաշենի թաղապետարան, Երևանի քաղաքապետարան, «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի տեղից, ոչ մի դրական պատասխան։ Էն հայտնի առակի՝ «կարապի, խեցգետնի, գայլաձկան» օրն են ընկել։ Մեկը մեկի վրա են գցում, իսկ ջուրը անխնա կորում է։ Լցվում է Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցի բակ։ Արդեն հասել է մյուս դպրոց ու մանկապարտեզ, ոնց որ ջրվեժում լինես։ Սիրտներս ցավում է, բայց ճար չունենք։

21-րդ դարում ջուրն անխնա կորում է, իսկ «Վեոլիա ջրում» «ուղեղից թոփալ» որոշ չինովնիկներ մեզ պատասխանում են, թե էս ժամին մեր աշխատանքային ժամը չէ, հատուկ տեխնիկա չենք հանելու բերենք ու աշխատանքից դուրս գործ անենք։ Միայն մեր հարցին գոնե դրական պատասխան ենք ստացել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11»-ից։ Էնտեղից էլ եկան, բայց դե իրենք էստեղ անելիք չունեն։ Ջուրը անգամ արդեն ողողել է էլեկտրաենթակայանի տարածքը ու ամեն պահի կա վտանգ, որ «պաստանցիան» էլ կարող է տուժի։ Ամոթ է, լավ մարդ ինչքան չսիրի իր սպառողին, որ միջոցներ չձեռնարկի էս վիճակը հրատապ լուծելու ուղղությամբ»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քիչ առաջ ժամանել են Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, ովքեր բնակիչներին հայտնեցին, որ «Վեոլիա ջրին» պարտավորեցրել են, որ ջուրը փակի, իսկ ջուրը փակելով հաստատ խնդիրը չի լուծվի։ 
© https://shamshyan.com/hy/article/2024/04/19/1259969

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել