Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Փլուզում է տեղի ունեցել

Արտակարգ իրավիճակ Երևանում. Փլուզում է տեղի ունեցել

Հասարակական Ipress 2024-05-27 10:52:00 2784
pluzum-1_Y_Xn9.jpg

Երեկ՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային առավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի  թիվ 8/5 տան այգու բետոնե պարիսպը փլուզվել է:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզվել է մոտ 30 մետր երկարությամբ բետոնե պարիսպը՝ կոտրելով 2 էլեկտրական սյուներ, պարսպի մի հատված էլ ընկել է ճանապարհին կայանված «Мercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Պոկվել են նաև էլեկտրասյուներ, ճանապարհը ամբողջությամբ դարձել է անանցանելի:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս Գազ», և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները:

Տեղում պարզվել է, որ գազի արտահոսք տեղի չի ունեցել, սակայն «Գազպրոմ»-ի աշխատակիցները հերթապահություն են իրականացրել դեպքի վայրում:

Պարզվել է, որ թիվ 8/5 տան (սեփականատեր Արթուր Սարգսյան) այգու բետոնե հենապատը (մոտ 30 ք․մ) փլուզվել է, բեկորներն ընկել են կայանած «Мercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա, նաև շրջվել է էլեկտրասյուն, փողոցը դարձել է անանցանելի, որը մաքրելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա

Փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված փողոցում դեռ սովետական տարիներից տեղադրված են փայտե էլեկտրասյուներ որնք ամեն պահի արող են տապալվել ու այդ հարցը պետք է հրատապ կամ Երևանի քաղաքապետարանը, կամ Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարը դիմեն Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, որպեսզի իրենից լուրջ վտանգ ներկայացնող այդ էլեկտրասյուները փոխարինեն նոր բետոնե էլեկտրասյուներով, հակառակ դեպքում չկա երաշխիք, որ մի օր էլ նշված էլեկտրասյուները թեթև քամու հետևանքով չեն տապալվի: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը