Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում

Հասարակական Ipress 2024-08-20 10:09:00 420
artakarg-depq-e-texi-unecel_fODUR.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հակոբ Ա․-ին, ով բնակվում է Արգել գյուղում, որսորդմիության անդամ է, նույն գյուղում իրեն ծեծի են ենթարկել և տան մոտ կայանված իր ավտոմեքենայի սրահից վերցրել են իր ինքնաձիգը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը Հակոբ Ա․-ն հրավիրվել է ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Արգել գյուղի 52-րդ հասցեի դիմաց ավտոմեքենան կայանելու հետ կապված վիճաբանել է ոմն Մայիսի հետ, որից հետո նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, վերջինս իր ընկերների հետ միասին վերադարձել են և, շարունակելով վիճաբանությունը, ծեծի են ենթարկել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նա նշել է նաև, որ վիճաբանության ընթացքում ոմն Մայիսի ընկեր Գարիկը իր ավտոմեքենայի սրահից գաղտնի հափշտակել է իրեն պատկանող և իր անվամբ հաշվառված «Սայգա 410» մոդելի հրացանը։

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնութունները պարզելու, վերջիններիս և որսորդական ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը