Արմենի մահը դատարանի դահլիճում մեծ խորհուրդ ունի. Միքայել Համբարձումյան

Արմենի մահը դատարանի դահլիճում մեծ խորհուրդ ունի. Միքայել Համբարձումյան

Քաղաքական Ipress 2022-07-16 23:18:00 8292
armen-grigoryan_7gypf.jpg

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գառում է կատարել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։

«Ես միշտ համոզմունք եմ ունեցել, որ դատավորներն օժտված լինելով անկախության բարձր երաշխիքներով և ինքնուրույնությամբ, չպետք է դրա քողի ներքո գործեն՝ անձնական, խմբային, կոռուպցիոն բնույթի շահեր սպասարկելով, ամբիցիաներով, իներտ կամ ինքնահաստատման մոլուցքով տարված, նրանք իրենց ուղիղ պարտականություններն իրականացնելիս, ներքին համոզմունք ձևավորելիս, նաև պարտավոր են հաշվի առնել երկրի անվտանգության շահը, ռիսկերը, հնարավորություն ընձեռեն իրավապահ մարմիններին ողջամիտ ժամկետներում իրականացնել անհրաժեշտ ՕՀՄ-ներ, այլ գործողություններ՝ բարդ ու ծանր հանցագործության դեպքերը լրիվ ծավալով բացահայտելու համար։

Իմ աշխատանքով ձգտել եմ հասնել դրան և այսօր էլ մնում եմ նույն համոզմունքին։ Այս ողջ ժամանակահատվածում ի պաշտոնե առիթներ եմ ունեցել առնչվել տարբեր իրավիճակների և իրադարձությունների հանգուցալուծմանը։

Դատական համակարգում այսօր ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է և աննախադեպ, որի հետևանքն Արմեն Գրիգորյանի մահն էր։

Նրան բերման ենթարկելու և կալանավորման առիթով ես և ԱԱԾ պահեստազորի սպաների միության ընկերներս արդեն իսկ դիրքորոշում հայտնել ենք 19.05.22թ. հրապարակմամբ, քանի որ նրա շուրջ տեղի ունեցած իրադարձություններում վախեցնելու և պատժի տարրեր էինք տեսնում։

Այս ծանր դեպքը չեմ կարծում, որ գլոբալ իմաստով ազդեցություն կունենա դատական համակարգի արդի գործունեության ընթացքի վրա, քանի որ տեսանելի օրակարգն այլ կերպ է ձևավորվում, սա պետք է գիտակցել։ Արմենի մահը` հենց դատարանի դահլիճում, դրա վկայությունն է, այն մեծ խորհուրդ ունի։

Ցավակցում եմ Արմեն Գրիգորյանի ընտանիքին և համբերություն մաղթում»,-նշել է նա։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել