Արմեն Աշոտյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին

Արմեն Աշոտյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին

Քաղաքական Ipress 2022-05-05 22:46:00 2292
ashotyan-levon-petrosyan_Vkp55.jpg

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը․ «Արձագանքելով Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածին, փաստենք հետևյալը.

1. Կտրականապես համաձայն չեմ հեղինակի այն պնդման հետ, թե «կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը»։ Փաստերը խոսում են ճիշտ հակառակի մասին։

ա. 2018-ից հետո արտաքին քաղաքականության և Արցախյան բանակցային գործընթացի տոտալ ձախողումը ամբողջությամբ Փաշինյանի խղճին է։

բ. Էժան պոպուլիզմով, կործանարար կադրային քաղաքականությամբ և համակարգային վարկաբեկմամբ բանակի կազմաքանդումը ամբողջությամբ Փաշինյանի խղճին է։

գ. 44-օրյա պատերազմի ընթացքում ձախողված պետական կառավարումը, տապալված մոբիլիզացիան, ողորմելի արտաքին քաղաքականությունը և այս ամենի հետևանք՝ ցավոտ պարտությունն ամբողջությամբ Փաշինյանի խղճին է։

դ. Ի վերջո նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խայտառակ տեքստը անձամբ Նիկոլի քաղաքական և պատմական պատասխանատվությամբ կապիտուլյացիան էր։

2. Երբ հեղինակն առաջարկում է «Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից», անհասկանալի է, թե ինչի՞ շուրջ բանակցել Նիկոլի հետ։ Արցախը հակառակորդին զիջելո՞ւ։

Հայրենիքը մաս-մաս տալո՞ւ։ Պետության ինքնիշխանությունը զրոյացնելո՞ւ։

3. Համամիտ չեմ հեղինակի նաև հետևյալ մտքի հետ, թե ով էլ լինի՝ «հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»։ Պարոն նախագահ, ֆատալիզմի այս դրևորումը ոչ տեղին է, ոչ էլ արդարացված։

Դուք պիտի որ լավ իմանաք, թե ինչպես է Փաշինյանը ճկվել գեոպոլիտիկ շպագատի վրա, թե ինչպես է հետևողականորեն հանձնում Հայաստանի մնացած բանակցային դիրքերը։ Վերջիվերջո, Լևոն Տեր-Պետրոսյանը, հանդիսանալով փորձառու և հմուտ դիվանագիտական և քաղաքական գործիչ, չի կարող չհասկանալ, որ պարտվածի բանակցածը մի բան է, չպարտվածի բանակցածը՝ մեկ այլ։

Հակառակորդի կողմից ծաղրանքի ենթարկվածի հոգեբանությունը մի բան է, արժանապատիվ բանակցողինը՝ մեկ այլ։ Հետգրության փոխարեն։ Պարոն նախագահ, հիմա Փաշինյանը «ազգակործան պատուհա՞ս» է, թե՞ ոչ»։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն