«Ընկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են». Արթկոսմեդում մահացած կնոջ ամուսինը մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Ընկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են». Արթկոսմեդում մահացած կնոջ ամուսինը մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

Հասարակական Ipress 2024-10-11 21:19:00 10095
img6571_igr37.jpeg

«Ընկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են». Արթկոսմեդում մահացած կնոջ ամուսինը մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից:

«Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկան կրկին հայտնվել է աղմկոտ և ողբերգական պատմության կենտրոնում: Հակառակ կենտրոնի աշխատակիցների պնդումներին, որ այն «երազանքների արտաքինն ունենալու լավագույն վայրն է», այստեղ արդեն մահվան երկրորդ դեպքն է գրանցվում:

Մահացողը 56-ամյա Զաբել Կարապետյանն է, որը Գերմանիայից էր եկել Հայաստան, դիմել պլաստիկ վիրահատության համար:

Նրան հոկտեմբերի 5-ին կենտրոնում հաստատության տնօրենը՝ Արթուր Սարգսյանն է վիրահատել, որից հետո կնոջը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ գրանցվել է վերջինս մահը:

Հիշեցնենք, որ Կենտրոնում մեկ տարի առաջ էլ մահացել էր 32-ամյա Ալվարդ Վարդանյանը, ում նույնպես վիրահատել էր Արթուր Սարգսյանը։ Ինչպես հայտնի էր դարձել, վիրահատության ժամանակ բուժառուի մոտ արձանագրվել էր սրտի կանգ, վիրահատությունից մեկ օր անց էլ, նա, գիտակցության չգալով, մահացել էր։

Զաբել Կարապետյանը «Արթկոսմեդ» կլինիկայի մասին իմացել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրված գովազդի միջոցով, հետաքրքրվել, ծանոթացել է ծառայություններին և դիմել Արթուր Սարգսյանին:

Մահացած կնոջ ամուսինը՝ Զարեհ Կարապետյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ տեղյակ չեն եղել նախորդ տարի գրանցված մահվան դեպքի մասին:

Ըստ Կարապետյանի՝ պայմանավորվել են, որ պետք է հեռացնեն կնոջ՝ որովայնի շրջանում առկա ճարպը, ծնկից էլ՝ փոքրիկ ճարպագունդ, սակայն, զրուցակցի խոսքով, պարզվել է՝ բժիշկը հինգ վիրահատություն է իրականացրել միաժամանակ:

«Չորս ամիս առաջ ենք եկել, խոսել բժշկի հետ, սիրալիր էր, ամեն ինչ նորմալ էր, բայց վիրահատությունը ավարտվեց կնոջս վախճանով։ Կնոջս թևերը, կզակը, աչքերի տակը, որովայնը, հետույքը վիրահատական դանակի տակ էին անցել։ Ես ասել եմ, որ ոտքը՝ աջը՝ ծնկի մոտ, մի հատ գնդիկ էր, շարիկ, խնդիր չէր, մեկ էլ փորի յուղերը մաքրեք: Ընկել է ձեռքը, ես իր կողքին չեմ եղել, համոզել է, ինչ է արել, կինս էլ, դե կինարմատ, համոզվել է, ու փրթել են։ Կան բժիշկներ, որ իրոք խղճով են, կան էլ, որ ղասաբ են»,- պատմում է Զարեհ Կարապետյանը:

Վերջինիս խոսքով՝ կինը հոկտեմբերի 5-ի առավոտյան՝ ժամը 9-ին է վիրահատության համար կլինիկա գնացել, ժամը 16։00-ին էլ ինքը տեղեկացել է կնոջ մահվան մասին։

Ըստ տղամարդու՝ բժիշկը նաև իրեն է փորձել համոզել ճակատը հարթեցնել․ «Ոչ, հարգալից տոնով պատասխանեցի, եղբայր, ասի, ես չե՛մ ուզում։ Ասեց՝ «դե լավ, տիկին Զաբել, որ չի ուզում չենք անի»»:

Զարեհ Կարապետյանը նշում է՝ տեղյակ չէ՝ վիրահատություններից առաջ հետազոտե՞լ են կնոջը, թե՞ ոչ: Սակայն մահացած կինը բժշկին նախապես մի խնդրի մասին է տեղեկացրել․ «Մինչ վիրահատությունը ասել է իրենց՝ աղիքների հետ կապված խնդիր ունի։ Մոմիկներ են տվել, որ օգտագործի, ասել են՝ խնդիր չկա։ Վիրահատության օրը կինս ասել է՝ մոմիկները ինձ չեն օգնել, այսինքն՝ աղիքները լիքն են եղել, երկու քույր է եղել իր հետ, ասել են՝ ոչինչ, կինս ասել է՝ դե որ անհարմարություն լինի, ինձ չմեղադրեք։ Գերմանիայում վիրահատությունից առաջ ասում են՝ 12 ժամ առաջ իրավունք էլ չունեք նույնիսկ ջուր խմել, իսկ ստեղ դեղ են տվել, ինքն էլ զգուշացրել է, ու վիրահատություն են արել։ Թե՛ Գերմանիայում, թե՛ այստեղ էլի է վիրահատվել։ 5-6 տարի առաջ ստամոքսի փոքրացում էր արել»։

5 հազար 263 եվրո վճարած և մահացած կնոջ ամուսինը կողակցի մահվան հետ կապված մեկ ենթադրություն ունի․ «Վիրահատությունը երկար է եղել, նշանակում է՝ նարկոզն էլ են շատ տվել։ Ենթադրում եմ՝ սիրտը չի դիմացել։ Մեկն ասում է՝ ինսուլտ է եղել, մյուսը՝ ինֆարկտ, կամ ճնշումն է բարձրացել։ Եթե վիրահատական գործ է անում, բժիշկը պետք է պատասխանատվություն ունենա»։

Ըստ տղամարդու՝ կնոջ մահից հետո բժիշկը զանգել է իրեն. «Ասեց՝ մեղավոր եմ քո առաջ, եթե մեղավոր էլ եմ, ինձ գլխից կխփեմ։ Ասեցի՝ եթե դու քեզ խփես էլ, սպանես էլ, ես ուզում եմ՝ դու իմ Զաբելին ընձի տաս, դու իմ Զաբելին բեր տուր, ես ոչ մի բան չեմ ասում: Բայց իմացի՝ ես մինչև վերջ գնալու եմ, մեղավորը ով է, նա պիտի պատասխան տա»:

Կնոջ մահվան դեպքից օրեր տևած լռությունից հետո «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի տնօրենը որոշել է խախտել հրապարակային լռությունը և ցավակցել 56-ամյա կնոջ ընտանիքին։

Չսպասելով դատաբժշկական փորձաքննությանը՝ Արթուր Սարգսյանը գրառմամբ նաև հայտնել է, թե բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից:

«Բժշկական գաղտնիքի թույլատրելիության սահմաններում այս պահին կարող եմ տեղեկացնել, որ բուժառուի նախավիրահատական հետազոտություններն անցկացվել են պահանջվող ծավալով, որևէ խնդիր չի ունեցել, վիրահատության հակացուցում չի եղել»,- վստահեցրել է նա:

Կլինիկայի տնօրենի այս գրառման տակ մեծ թվով մեկնաբանություններ կան, որոնք հիմնականում դրական են գնահատում կլինիկայի ծառայությունները: Մահացած կնոջ ամուսինը՝ Զարեհ Կարապետյանը, սակայն, նշում է, որ իրենց հարազատների, բարեկամների, կամ պարզապես այն մարդկանց մեկնաբանությունները, որոնք կարծիք են հայտնում ողբերգական դեպքի հետ կապված, անհետանում են մեկնաբանությունների դաշտից։  

Կարապետյանը կնոջ մահվանից հետո անմիջապես դիմել է իրավապահ մարմիններին։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է՝ քրեական գործ է հարուցվել բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածով, դեռևս նախաքննություն է ընթանում։ Նույն հոդվածի շրջանակներում է քննվում նաև նախորդ տարի տեղի ունեցած դեպքը:

«Հանցակազմը հետևյալն է՝ առերևույթ բժշկական սխալի հետևանքով մարդ է մահացել, իրականացվում է նախաքննություն»,- ասում է Աբրահամյանը:

Ըստ նրա՝ մեղադրյալ դեռ չկա, քանի որ փորձաքննությունը պիտի տա հարցի պատասխանը՝ արդյո՞ք մահը վրա է հասել բժշկական սխալի հետևանքով, իսկ փորձաքննությունը մեկ տարի անց էլ դեռ չի ավարտվել։

Նկատենք, որ Արթուր Սարգսյանը ակտիվ լուսաբանում է իր կլինիկայի գործունեությունը։ Թե՛ ֆեյսբուքյան, թե՛ ինստագրամյան հարթակներում նա նույնիսկ հրապարակումներ է անում վիրահատարանի անցուդարձից։ Վերջինս նաև հարցազրույցներ է տալիս վիրահատությունների ընթացքում:

«Կյանքում ամենակարևոր բաներից մեկը, որ ստացել եմ որպես խորհուրդ, դա չշտապելն է աշխատանքի մեջ կարևոր ու ճիշտ բաներից, բայց երբեմն ես շտապում եմ, ինձ շատ եմ գցում ռիսկային պրոցեսների մեջ»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Սարգսյանը:

Իսկ որ մարմինն է, որ պետք է մահվան դեպքերի հետ կապված կլինիկաների գործունեությունը ուշադրության կենտրոնում պահի․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից «Ազատությանը» հայտնել են՝ իրենք ստուգում են միայն այն, ինչ գործունեության լիցենզիայում է գրված։ Բուժօգնության որակի մասին այնտեղ նշված չէ։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն