Արարատի մարզում երիտասարդ կին է ականի վրա պայթել

Արարատի մարզում երիտասարդ կին է ականի վրա պայթել

Հասարակական Ipress 2020-04-06 20:04:00 2451
fv_3T1wu.jpg

Արարատի մարզի Պարույր Սեւակ հայանքի տարածքում ապրիլի 5-ին ականի պայթյունից երիտասարդ կին է վիրավորվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը:

 

«Դեպքը ապրիլի 5-ին է տեղի ունեցել, նա բանջար հավաքելու է գնացել կիսուրի հետ, նրչանց հետ եւս 3 կանայք են եղել: Բարեբախտաբար նրանք վնասվածքներ չեն ստացել: Կնոջը տեղափոխել են «Աստղիկ» հիվանդանոց, ամենայն հավանականությամբ, ոտքը կանդամահատեն»,- ասաց գյուղապետը` նշելով, որ 33-ամյա կինը 3 անչափահաս երեխաներ ունի:

Նա հավելեց, որ շատ մեծ դժվարությամբ են կնոջը հանել, քանի որ ականապատ տարածք է եղել եւ արգելված է եղել քաղաքացների մուտքը:

Ոստիկանությունից էլ աղբյուրին հայտնեցին, որ նման հաղորդում ստացել են. «Ապրիլի 5-ին ժամը 14.50-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի, ստորին ս/3-ի մակարդակի վնասվածքային ամպուտացիա, հեմորակիկ և վնասվածքային շոկ 4-րդ աստիճանի կոմոստրոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Պ.Սևակ գյուղի 1987թ.ծնված բնակչուհի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ.13.20-ի սահմաններում, սկեսրոջ հետ՝ Պ.Սևակ գյուղի վարչական տարածքում բանջար հավաքելու ժամանակ, նրա ոտքը պատահաբար դիպչել է ականի, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն և վերջինս ստացել է նշված վնասվածքը: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը