Երեկ՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 14:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Լ. Գ.-ն իր վարած «Toyota Platz» մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր հայտնվել ճամփեզրին կից հողամասում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Գ.-ն, նրա ուղևորներ Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Ս. Ս.-ն, Տավուշի մարզի 49 Լ. Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լ. Գ.-ն աշխատում է Գյումրու բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։
