Ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ Մանրամասներ

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ Մանրամասներ

Հասարակական Ipress 2024-07-07 20:08:00 480
avtovtar-e-texi-unecel-2_z37-J.jpg

Shamshyan.com-ը գրում է․ Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը Երևանի քաղաքապետարանին հանձնարարականներ էր տվել, որպեսզի մայրաքաղաքում ճանապարհատրանսպորտային անվտանգության կանոնների պահպանման շրջանակներում մայրաքաղաքի մայթերին տեղադրվեն պաշտպանիչ ճաղավանդակներ, ինչը հնարավորություն է տալիս, որ հետիոտները նշված հատվածներով չանցնեն ճանապարհը, վթարային իրավիճակներ չստեղծեն վարորդների համար։

Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ կյանքի է կոչվել կառավարության այդ հանձնարարականը, ինչը մայրաքաղաքում նվազեցրել է ոչ թույլատրելի հատվածներում հետիոտների շարժը ու տեղի չեն ունենում վրաերթեր։

Նման հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ։

Նույնիսկ երբ վարչական շրջան է այցելել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վերջինս վարչական շրջանի ղեկավարին հայտնել է, որ օր առաջ պետք է աշխատանքներն իրականացվեն ու հաշված օրերի ընթացքում թաղապետի գլխավորությամբ վարչական շրջանի բազմաթիվ փողոցներում տեղադրվել են երկաթե պաշտպանիչ ճաղավանդակները։

Ցավոք, եղել են դեպքեր, երբ միտումնավոր կոտրում են այդ ճաղավանդակները, իսկ եղել են նաև դեպքեր, երբ դրանք կոտրվել են ավտովթարի հետևանքով։

Այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 13:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Աղվան Բոստանչյանը, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, Ուլնեցի փողոցի 70/1 հասցեում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել հետիոտների համար նախատեսված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, ապա բախվել ծառին և առաջ ընթանալով՝ հայտնվել շենքի մոտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը