Ավտովթար՝ Երևանում․ Վարորդը եղել է անչափահաս

Ավտովթար՝ Երևանում․ Վարորդը եղել է անչափահաս

Հասարակական Ipress 2024-02-22 10:47:00 699
avtovtar_tKtgR.jpg

Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 02:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Սոս Ա.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության վարչական շենքի պատին՝ կոտրելով Արամ Մանուկյանի կիսանդրու մոտ տեղադրված ճաղավանդակը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, ՌԴ քաղաքացի 20-ամյա Անաստասիա Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վիրավորը դուրս է բերվել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցվել շտապօգնության ավտոմեքենային:  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ֆոտոլրագորղի տեղեկություննեւրով՝ վարորդը չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք:

Դեպքի վայրում հավաքվածներն էլ նշում էին, որ վարորդը կին է եղել, սակայն այդ տեղեկությունը ոստիկանները ճշտում են՝ այդ թվում վթարի հարակից տարածքում տեղադրված խցիկների նկարահանածը ուսումնասիրելու միջոցով, իսկ ավտոմեքենան վարձույթով է վերցված եղել:

Տեղում լրացուցիչ շտապօգնություն է ժամանել և բժիշկները օգնություն են ցուցաբերել ավտոմեքենայում գտնվող ևս 3 հոգու, որոնցից մեկը ևս ՌԴ քաղաքացի է և աղջիկ:

Սակայն նրանք բժիշկների կողմից տեղում բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոց մեկնել:Բախման հետևանքով էլ ավտոմեքենայի առջևի անվահեծանը կոտրվել է:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը