Ասում են՝ ծովում ոչխարի միս են նետել, այդ հատվածում շնաձուկ չի լինում. ՀՀ քաղաքացիները չեղարկում են տուրերը Հուրգադա

Ասում են՝ ծովում ոչխարի միս են նետել, այդ հատվածում շնաձուկ չի լինում. ՀՀ քաղաքացիները չեղարկում են տուրերը Հուրգադա

Հասարակական Ipress 2022-07-05 14:58:00 13440
hurgada__9-CH.jpg

Եգիպտոսի Հուրգադա քաղաքի ծովափնյա հանգստավայրում շնաձկան հարձակման հետեւանքով մեկ օրում երկու զոհի մասին լուրերը մեր հանրության շրջանում մտավախությունների եւ անհանգստանալու տեղիք են տվել: ՀՀ քաղաքացիներից շատերն օնլայն հարթակներում տարատեսակ հարցադրումներ են անում, հետաքրքրվում՝ արդյոք վտանգավոր չէ՞ գնալ այդ քաղաք եւ ծովում լողալ: Որոշներն էլ հայտնում են, որ դեպքից հետո որոշել են չեղարկել դեպի Հուրգադա ամրագրած չվերթներն ու մտածում են այլ ուղղություն ընտելու մասին:

Քաղաքացի Քրիստինե Աբելյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ այսօր չեղարկել են դեպի Հուրգադա ամրագրած իրենց չվերթը, քանի որ դեպքը տեղի է ունեցել հենց այն հյուրանոցի լողափում («Սահլ Հաշեշ»), որն իրենք էին ընտրել հանգստի համար:

Սոնա Հակոբյանն էլ ասաց, որ նույն պատճառով իրենք էլ են չեղարկել, որոշել գնալ Աբու Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ):

Քաղաքացի Նելլի Մելիքյանն էլ նշեց, որ մինչ այս՝ երկմտում էր՝ ծովափնյա քաղաքներից Հուրգադա՞ գնալ, թե՞ եվրոպական որեւէ երկիր, սակայն այս դեպքից հետո որոշել է առայժմ հետաձգել Հուրգադայում ծովափնյա հանգիստն ու մեկնել Եվրոպա: «Հնարավոր է՝ անվտանգ լինի, հետո այնպես չէ, որ ամեն օր ծովափին հանգստացողները շնաձկան զոհ են դառնում, բայց դեպքը զգոնացնող է: Իսկ ես, լավ իմանալով իմ բնավորությունը, գիտեմ, որ այնտեղ հանգիստ չեմ լինելու»,- ասաց զրուցակիցը:

Նկատենք՝ ողբերգական դեպքի մասին լրատվամիջոցների հրապարակումների մեկնաբանություններում եւ տարբեր փակ խմբերում եւս չեղարկելու մասին հայտարարությունները շատ են:

«Հայկական ժամանակը» տեղի ունեցած դժբախտ դեպքերի եւ այդ հատվածների իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաեւ ՀՀ-ում գործող տուրիստական կազմակերպություններից:

«Ռիմա թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանը մեզ հայտնեց, որ տարիներ առաջ էլ նմանատիպ դեպք եղել է, եւ բազմաթիվ քաղաքացիներ այն ժամանակ էլ էին խուսափում հանգստի մեկնել: «Մեր քաղաքացիներից մի քանի հոգի արդեն մեզ զանգահարել է, հարցեր տվել այդ խնդրի հետ կապված, բայց դրանց պատասխանը հստակ է՝ անկախ նրանից՝ որ երկրում ես, պետք է պահպանես ու ենթարկվես այն պահանջներին, որոնք թելադրում են տվյալ երկիրը կամ հյուրանոցը»,- նկատեց տուրիստական ընկերության տնօրենը:

Խաչատրյանի խոսքով՝ կան հատուկ էքսկուրսիաներ, որոնք զբոսաշրջիկներին տանում են դայվինգի (սուզում), իսկ այդ ընթացքում շատերը փորձում են շնաձկներին կերակրել, այդ ժամանակ էլ դառնում են նրանց զոհը կամ հրաշքով փրկվում:

«Քանի որ ինֆոտուրերի նպատակով հաճախ եմ լինում Եգիպտոսի Հուրգադա եւ Շարմ Էլ Շեյխ քաղաքներում, տեղյակ եմ, թե ինչ է կատարվում հյուրանոցներում եւ դրանց տարածքներում: Բոլորս էլ գիտենք, որ այնտեղ՝ հենց ծովի մեջ, կա հատուկ արգելապատնեշ, որը շրջանցել չի թույլատրվում, եւ դա արված է հենց շնաձկներից զգուշանալու համար: Սակայն բավականին շատ մարդիկ չեն ենթարկվում այդ պահանջներին եւ փորձում են լողալ չթույլատրված հատվածներում»,- ասաց «Ռիմա թրավելի» տնօրենը:

«Վարդան թրեվլ» տուրիստական ընկերության տնօրեն Վարդան Սարգսյանն մեզ հետ զրույցում նշեց, որ կոնկրետ իրենց գործակալություն առայժմ չեն դիմել չեղարկելու համար, սակայն եթե ուղեւորներից որեւէ մեկը որոշի չմեկնել, ապա պատրաստ են ամբողջությամբ չեղարկել եւ, բնականաբար, վճարած գումարը հետ վերադարձնել. «Լողափը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, երեք օրով ամբողջությամբ փակ է, մոտակա հյուրանոցների ափերը՝ եւս»:

Վարդան Սարգսյանի խոսքով՝ արդեն կապ է հաստատել եւ մանրամասն տեղեկություն ստացել, թե ինչ իրավիճակ է մնացած հատվածներում: Նրա փոխանցմամբ՝ մնացած հատվածներում խուճապ առանձնապես չկա, մարդիկ շարունակում են հանգստանալ, լողալ Կարմիր ծովում, բայց ավելի զգոն են: «Դեպքը սարսափելի է, սակայն Եգիպտոսում սա առաջին անգամը չէ: Վերջերս նաեւ Մայամիում էր նմանատիպ դեպք եղել. զբոսաշրջիկը չէր մահացել, վերջույթներն էր կորցրել: Հուսանք՝ Եգիպտոսի ղեկավարությունը շատ զգոն կլինի եւ այս ամենից խուսափելու համար քայլեր կձեռնարկի: Կարմիր ծովն աշխարհի ամենագեղեցիկ ծովերից մեկն է, կենդանական աշխարհն էլ՝ շատ լավը, սակայն չպետք է մոռանալ, որ նման դեպքեր լինում են»,- ասաց Վարդանը:

Նրա համոզմամբ՝ հնարավոր չէ, որ սովորական պայմաններում շնաձուկն ափին այդքան մոտ գնար, քանի որ ափերն ավազյա են, եւ, ի տարբերություն Շարմ Էլ Շեյխի, ձկնային մեծ աշխարհ չկա. «Եգիպտոսում հիմա տոն է, եւ Հուրգադայի բնակիչներից ոչխարներ են մորթել ու կենդանիների որոշ օրգաններ եւ ուտելու համար ոչ պիտանի հատվածներ նետել ջուրը: Ասում են՝ կենդանիները հենց դրա համար էլ եկել են: Այսինքն՝ գուցե բնակիչների մեղքը կա դրանում»:

Զրուցակցի փոխանցմամբ՝ շնաձկան կամ շնաձկների պատահական՝ այդ ափում հայտնվելու մեկ այլ տարբերակ էլ է քննարկվում, ինչը հնարավոր է՝ Եգիպտոսին մրցակից մեկ այլ հանգստյան երկիր հատուկ արած լինի, որպեսզի զբոսաշրջիկների մեծ հոսք ուղղի իր երկիր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն