Աշակերտներն ուսուցչին կապել են ծառից և ծեծել վատ գնահատականի համար (տեսանյութ)

Աշակերտներն ուսուցչին կապել են ծառից և ծեծել վատ գնահատականի համար (տեսանյութ)

Կրթություն Ipress 2022-09-01 23:44:00 3660
usucic-asakert-hndkastan_fdFly.jpg

Հնդկաստանի Ջարկխանդ նահանգի Դումկա շրջանում աշակերտները մաթեմատիկայի ուսուցչին և դպրոցի ադմինիստրատորին կապել են ծառից և ծեծի ենթարկել՝ քննությունից ստացած վատ գնահատականների պատճառով: Այս մասին հայտնում է NDTV-ն։

Միջադեպին մասնակցել են հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի 11 աշակերտ: Աշակերտները պատմել են, որ մաթեմատիկայի ուսուցիչ Սուման Կումարը դիտմամբ իրենց վատ գնահատականներ է նշանակել թեստի գործնական մասի համար, ինչի պատճառով իրենք տապալել են քննությունը։ Տուժած ադմինիստրատորը՝ Սոներամ Շոուրը, արդյունքները մուտքագրել է Ջարկխանդի ակադեմիական խորհրդի կայքում:

«Դպրոցի տնօրինությունը դեպքի առնչությամբ պաշտոնական հայտարարություն չի ներկայացրել ոստիկանություն։ Միջադեպը հաստատելուց հետո խնդրեցի դպրոցի ղեկավարությանը բողոք ներկայացնել, բայց նրանք մերժեցին՝ պատճառաբանելով, որ դա կարող է փչացնել աշակերտների հետագա կարիերան», - ասել է ոստիկանության բաժնի պետ Նիտյանանդ Բհոկտան:

Ոստիկանության տվյալներով՝ այս կամ այն ​​կերպ միջադեպին մասնակից է եղել դպրոցի 200 աշակերտների «մեծ մասը»: Դպրոցականների զայրույթի զոհ դարձած ուսուցիչը նախկինում եղել է այդ ուսումնական հաստատության տնօրենը, սակայն հետագայում չճշտված պատճառներով հեռացվել է ղեկավարությունից։ Ենթադրաբար, կարելի է խոսել կոլեկտիվում ինչ-որ կոնֆլիկտի մասին։ Կարգուկանոնը վերականգնելու համար իններորդ և տասներորդ դասարանցիներին երկու օրով դասերից հեռացրել են ու ուղարկել տուն։

Միաժամանակ դպրոցի տնօրինությունը չի կարողացել ոստիկանությանը ցույց տալ քննության գործնական մասի աշակերտների գնահատականները և նշել, թե երբ են դրանք վերբեռնվել խորհրդի կայք։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք ապստամբություն սկսած աշակերտներն իսկապես չեն հանձնել քննությունը։ Ոստիկանությունը ենթադրում է, որ նրանք իրավախախտումը կատարել են միայն շրջանառվող լուրերի պատճառով։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն