«Ռուսաց լեզուն» ՀՀ դպրոցներում այլևս պարտադիր չէ. Ինչ է փոխել ուսումնական պլանում

«Ռուսաց լեզուն» ՀՀ դպրոցներում այլևս պարտադիր չէ. Ինչ է փոխել ուսումնական պլանում

Կրթություն Ipress 2024-09-06 12:26:00 1815
dprocum-ruseren-partadir-ce_Nsbpi.jpg

«Ռուսաց լեզուն» ՀՀ դպրոցներում այլևս պարտադիր չէ՞. ի՞նչ է փոխել ԿԳՄՍՆ ուսումնական պլանում։ Այս հարցերին է անդրադարձել «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ մասնավորապես գրելով․ «ՀՀ-ում «Ռուսաց լեզուն» օտար լեզվի կարգավիճակ ունի, սակայն դպրոցներում դրա ուսուցումը միշտ պարտադիր է եղել։

Այս տարվանից ուսումնական օրինակելի պլանում փոփոխություններ են եղել, որոշ փորձագետների կարծիքով՝ ամեն ինչ տանում է նրան, որ «Ռուսաց լեզվի» դասաժամերը կրճատվեն։ Հայաստանում 2024-2025 ուսումնական տարում հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրվել է պետական կրթական նոր չափորոշիչը։ Դեռ ամռան ամիսներին էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը օտար լեզուների դասավանդմանն առնչվող շրջաբերական է ուղարկել բոլոր դպրոցներին։

Պետական չափորոշիչով «Ռուսաց լեզուն» դեռ մնում է դասավանդվող առաջին և պարտադիր օտար լեզուն։ Սակայն շրջաբերականում ամեն ինչ այլ է՝ ուսումնական հաստատությունների մի շարք դասարանների համար «Ռուսաց լեզուն» հիմնական (պարտադիր) կարգավիճակից անցել է օտար լեզվի կարգավիճակի (ըստ ցանկության)։ Միաժամանակ յուրաքանչյուր օտար լեզվի համար հատկացվում է շաբաթական նվազագույնը 2 ժամ։

Այսինքն՝ որպես այդպիսին «Ռուսաց լեզու» անունով առարկան մնացել է միայն 4-րդ, 9-րդ (շաբաթական 3 ժամ), 11-րդ և 12-րդ դասարանների (շաբաթական 2 ժամ) ուսումնական պլանում։ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարանների աշակերտների համար «Ռուսաց լեզու» առանձին առարկա չկա: Կան «Օտար լեզու 1» և «Օտար լեզու 2» առարկաներ: Այս փոփոխությունը թյուրիմացության մեջ է գցել ուսումնական հաստատությունների տնօրեններին և ռուսերենի մասնագետներին։
Ռուսերենի մի շարք մասնագետներ մտահոգություն են հայտնել շրջաբերականում տեղ գտած «խմբագրումների» առնչությամբ։ Նրանք կարծում են, որ եթե ոչ այս տարի, ապա առաջիկա տարիներին «Ռուսաց լեզվին» հատկացված դասաժամերը կկրճատվեն և առարկան ամբողջությամբ կհանվի դպրոցական ծրագրից։

Շրջանցելով որոշ հարցեր՝ նախարարությունից մեզ պատասխանեցին, որ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023թ․ հուլիսի 27–ի N 98–Ն հրամանով հաստատված օրինակելի ուսումնական պլանի հավելված 2–ի 13–րդ կետի՝ ուսհաստատության 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի պահանջների հիման վրա:

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ դպրոցն ինքն է մշակում իր ուսումնական պլանը՝ չափորոշչին համապատասխան»,–հայտնեցին նախարարությունից»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը