Թիվ 370 չվերթ. ավիավթար, որը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 8-ին։ Ինքնաթիռ Boeing 777-200ER-ը պատկանում էր Malaysia Airlines ավիաընկերությանը և չվերթ էր իրականացնում Կուալա Լումպուրից դեպի Պեկին։ Ռադարների տեսադաշտից անհետացավ ինքնաթիռը, որը այդ պահին գտնվում էր Չինաստանում։ Հետագայում հետաքննությունից պարզվեց, որ մարդատար ինքնաթիռում, անհայտ անձինք կտրել էին կապի համակարգը, և ինքնաթիռը զգալիորեն շեղվել էր։ Նաև պարզվեց, որ ինքնաթիռը ընկել է Հնդկական օվկիանոս, և վթարի պատճառով բոլորը զոհվել էին (227 ուղևորները և 12 անձնակազմի անդամները)։
Ինքնաթիռը Կուալա Լումպուրից մեկնել էր 2014 թվականի մարտի 8-ին ժամը 00:42-ին (MYT): Ժամը 01:19-ին (MYT) անձնակազմը վերջին անգամ կապի մեջ է եղել ցամաքային ծառայությունների հետ, իսկ 01:21-ին (MYT) ինքնաթիռն անհետացել է ռադիոլոկատորների էկրաններից, սակայն, ինչպես պարզվել է, ևս 7 ժամ գտնվել է օդում։ Ինքնաթիռը չէր արձագանքում զանգերին, արբանյակային հեռախոսազանգերին և տեքստային հաղորդագրություններին, որոնք ուղարկվել էին ACARS հատուկ ավիացիոն համակարգով, և դիսպետչերներին հայտնի չէր նրա գտնվելու վայրը։ 6 ժամ անց MH370 չվերթի օդաչուների հետ կապի դուրս գալու անհաջող փորձերից հետո դիսպետչերները հայտարարել են ինքնաթիռը անհետ կորած։
Որոնողափրկարարական գործողությունն սկսվել է Հարավչինական ծովի ջրատարածքի հետազոտությամբ, որտեղ ինքնաթիռը վերջին անգամ կապի մեջ է եղել, իսկ հետո տեղափոխվել է Մալակկայի նեղուց և այնուհետև Հնդկական օվկիանոս՝ Ավստրալիայի արևմտյան ափերի մոտ։ Աղետի հստակ վայրն ու ուղևորների մարմինները չեն գտնվել։ 2014 թվականի օգոստոսին Մալայզիան և Ավստրալիան կազմակերպել էին երկրորդ որոնողական գործողությունը, որն անցկացվել էր մինչև 2017 թվականի հունվար Հնդկական օվկիանոսի հարավային մասում՝ խորջրյա սարքերի օգնությամբ։ Սա ևս անհաջող ավարտ է ունեցել։ Ընդ որում՝ անկախ 2015 և 2016 թվականներին Boeing 777-ի ենթադրյալ անկման վայրից ավելի քան 4000 կիլոմետր հեռավորության վրա հիմնական որոնումից, պատահաբար հայտնաբերվել են դրա ոչ մեծ բեկորները՝ Ռեյունյոն և Ռոդրիգես կղզիներում, Մոզամբիկի և Մոսել Բեյի (ՀԱՀ) ափերում
Reuters-ի գնահատմամբ՝ անհետացած Boeing 777-ի որոնումները 2016 թվականի դրությամբ ավիացիայի պատմության մեջ ամենամասշտաբայինն են ինչպես արժեքով, այնպես էլ ներգրավված ուժերի և երկրների քանակով։
Մանրամասները՝ տեսանյութում
