«Այս տեսանյութը մի օր կդառնա հոգեկան տրավմաների պատճառ». Յաշա Սոլոմոնյան

«Այս տեսանյութը մի օր կդառնա հոգեկան տրավմաների պատճառ». Յաշա Սոլոմոնյան

Հասարակական Ipress 2024-07-04 11:16:00 324
yasha-solomonyan_aJ-RC.jpg

«Հայկական Ճամփորդական Ակումբի» հիմնադիր Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն մի քանի օր է` սոցիալական հարթակներում քննարկվում է հայտնի մարզչի տեսանյութը, ով հանձ է առել ավելորդ քաշ ունեցող երեխայի նիհարեցման պրոցեսն ու տեսանյութեր է նկարում ու տարածում սոցհարթակներում։

Տարիներ անց երեխան գուցե ազատվի ավելորդ քաշի խնդրից, գուցե` ոչ։ Գուցե կոմպլեքսներ ձեռք բերի իր քաշի հետ կապված, կամ գուցե հակառակը, ընդունի իրեն այնպիսին, ինչպիսին կա ու երջանիկ ապրի։

Բայց մի բան պարզ է։ Այս տեսանյութերը հավերժ թևածելու են համացանցի անհունում, և ով գիտե, մի օր դառնան արդեն հասունացած կնոջ հոգեկան տրավմաների պատճառ, կանխորոշեն նրա ապագան, խանգարեն նրան` լիարժեք ապրել։
Վստահաբար տվյալ մարզիչն ունի երեխայի ծնողների թույլտվությունը (հուսամ)։

Սակայն խնդիրը լրիվ այլ հարթության մեջ է, որն էլ ցանկանում եմ բարձրաձայնել` ակնկալելով համապատասխան մարմինների գործուն քայլեր։

Բացե՜ք ցանկացած մասնավոր մանկապարտեզի ֆեյսբուքյան էջ, և կհամոզվեք, որ այնտեղ վակխանալիա է տիրում։ Անթիվ֊անհամար տեսանյութեր և լուսանկարներ բազմաթիվ անչափահաս երեխաների։

Երեխաների, ովքեր մի օր մեծանալու են և չեն ուզենալու, որ իրենց կյանքի կոնկրետ հատվածներ լինեն լայն մասաներին հասանելի, քննարկման և շահարկման առիթ։

Մենք երևի վերջին սերունդներից ենք, ովքեր գոնե հասցրել են իրենց մանկությունն ու պատանեկությունը լիաթոք վայելել տեսախցիկների օբյեկտիվներից հեռու։

Երևի նորություն չեմ ասի, որ հազիվ թե գտնվի մեր սերունդից մեկը, ով իր մանկության փոքրաքանակ լուսանկարներն ու տեսանյութերը մեծ խանդավառությամբ կդարձներ լայն մասսաներին հասանելի։

Հասկացե՜ք, սիրելի՜ ծնողներ և մանկապարտեզատերեր։ Ձեր րոպեական քմահաճույքի բավարարման կամ թե բիզնեսի առաջխաղացման համար դուք հարցականի տակ եք դնում մի ամբողջ սերունդի անձնական կյանքը, ապագա հոգեկան առողջությունը։ Դուք չունեք դրա բարոյական իրավունքը, հավատացե՜ք։

Դիմում եմ պետական քաղաքականություն մշակող համապատասխան մարմիններին ու կառույցներին։

Անհապաղ պետք է օրենսդրական փոփոխություն իրականացնել։ Սոցիալական կառույցներին, երեխաների առողջությամբ և իրավունքներով զբաղվող կազմակերպություններին լիազորել համապատասխան վերահսկողություն։

Անգամ եթե ծնողը, ով չունի համապատասխան կոմպետենտություն և չի պատկերացնում անչափահաս երեխայի` համացանցում նմանատիպ ներկայության երկարաժամկետ խնդիրները, մատների արանքով է նայում այս հարցին, ապա այդ պատասխանատվությունն իր վրա պետք է վերցնի պետությունը։

Հարգելի՜ պետություն։ Այսօր աչք փակելով առաջին հայացքից անմեղ թվացող երևույթների վրա, վաղը միլիարդավոր դրամների կորուստներ ես ունենալու` քաղաքացիների հոգեկան առողջությունը վերականգնելու համար։

Սա ռազմավարական խնդիր է»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը