Այս դպրոցը պետություն է պետության մեջ, ստացած եկամուտներից անվճար սնունդը հասցրել են մինչև 9-րդ դասարան, 1-ին ու 12-րդ դասարանցիներն անվճար հա

Այս դպրոցը պետություն է պետության մեջ, ստացած եկամուտներից անվճար սնունդը հասցրել են մինչև 9-րդ դասարան, 1-ին ու 12-րդ դասարանցիներն անվճար հագուստ են ստանում․ Վահրամ Թոքմաջյան

Կրթություն Ipress 2022-08-27 17:28:00 2160
0125c7ab-15a9-4c84-a3e5-540dfb778c35_AVAh-.jpeg

Պատմաբան, «Կրթություն և համերաշխություն» արհմիության անդամ Վահան Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուզում եմ պատմել Ամբերդի դպրոցի եւ տնօրենի` Մաղաքյան Զոհրաբի մասին։ Ուրեմն նվազագույն պայմաններով, այդ դպրոցը պետություն է պետության մեջ` դրական առումով։ Զոհրաբի էներգիան, սովորողների համախմբվածությունը, կոլեկտիվի նվիրվածությունը վարակիչ են։

Տարիներ առաջ դեղձի, խաղողի, սալորի, տանձի այգիներ են դրել։ Մշակում են սովորողների հետ։ Բերքը ստանում` վաճառում են։ Մեղվի փեթակները նորույթ էին։

Ձեռի հետ չրանոց են բացել, որտեղ ուսուցիչները երկրորդ աշխատանք ունեն։ Հին բարդիները վերածել են տախտակների ու իրենց ձեռքով վերականգնում են դպրոցի գույքը, սեղան-աթոռը, էս տարի արդեն` մարզադահլիճի հատակը։ Ստացած եկամուտներից անվճար սնունդը հասցրել են մինչեւ 9-րդ դասարան։

Առաջին ու 12-րդ դասարանցիներն անվճար հագուստ են ստանում։ Այլ տեղերում դա մի մեծ կոռուպցիոն շղթա է։ Քարը քարի վրա դնելով, օրը մի բազմոց վերանորոգելով, օրը մի սիրուն բան ստեղծելով կառուցում են իրենց կրթական միջավայրը։ Ամեն անգամ դրական հույզերով եմ վերադառնում այդ դպրոցից։

Ով ինչ ծրագիր ուզում է անի, միեւնույնն է, կրթության կենտրոնում ազատ ու նախաձեռնող մարդն է»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը